|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Կառավարությունն այսօր ընդունեց Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված միջազգային փառատոնի իրականացման նպատակով «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտարային կազմակերպությանը որպես դրամաշնորհ տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2019 թվականի առաջին կիսամյակում 50 մլն դրամ հատկացնելու նախագիծը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ միջազգային փառատոնը տեղի է ունենալու սեպտեմբերի առաջին կեսին, և դրան մասնակցելու են այն մենակատարներն ու երաժիշտները, որոնք դրսում ներկայացնում են Մանսուրյանի արվեստը, մասնակցելու է նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը:
«Համերգները տեղի են ունենալու Ստեփանակերտում, Երևանում և Գյումրիում։ Կազմակերպչական աշխատանքները տարվում են բավականին պատշաճ մակարդակով»,- նշեց Արայիկ Հարությունյանը։