Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության օրակարգի չզեկուցվող հարցերի մեջ էր Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով պետական բյուջեի պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությանը 239,228.5 հազար դրամ, այդ թվում ինն ամսում՝ 133,615.3 հազ. դրամ հատկացնելու մասին որոշումը:
Անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ պետական վերահսկողական ծառայության 2018 թվականի բնականոն գործունեությունն ապահովելու և 2018 թվականի 2-րդ կիսամյակի ծախսերը կատարելու նպատակով ֆինանսական միջոցների ապահովմամբ: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է կատարել ՀՀ պետական վերահսկողական ծառայության` 2018 թվականի 2-րդ կիսամյակի պահպանման ծախսերը:
Հիշեցնենք, որ պետական վերահսկողական ծառայությունը գլխավորում է Դավիթ Սանասարյանը: Նրա ղեկավարած կառույցը դեռ նոր-նոր է պատրաստվում ուսումնասիրություններ կատարել պետական օղակներում: