կարևոր
3946 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-06 13:03
Քաղաքական

Կառավարությունը 31 մլն դրամ հատկացրեց ԱԺ բուֆետ-ճաշարանի բարեկարգման համար

Կառավարությունը 31 մլն դրամ հատկացրեց ԱԺ բուֆետ-ճաշարանի բարեկարգման համար

Կառավարությունը 31 մլն դրամ կհատկացնի Ազգային ժողովի բուֆետ-ճաշարանի բարեկարգման համար: Որոշումն ընդգրկված էր  հոկտեմբերի 6-ի հերթական նիստի օրակարգում:

Նախագծով առաջարկվում է գնումն իրականացնել մեկ անձից՝ «ստեղծված իրավիճակում գնման անհետաձգելի պահանջի և գնման այլ ձևերի կիրառման ժամկետի անհնարինությամբ» պայմանավորված:

Առաջարկվող կարգավորման բնույթը ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը նախատեսում է իրականացնել Ազգային ժողովի բուֆետ-ճաշարանի բարեկարգման և վերազինման աշխատանքներ, ապահովելով ժամանակակից պրոֆեսիոնալ կենցաղային և հասարակական սննդի սարքավորումներով, օդափոխման համակարգով, սրահի համար նախատեսված կահույքով և սպասքով՝ սանիտարական կանոններին ու կանոնակարգերին համապատասխան (հաշվի առնելով, որ ճաշարանի պատերի և առաստաղի ներկը ճաքճքված է և գունաթափված, հատակի վինիլային ծածկույթը, նախասրահի պրեսգրանիտե սալիկները կոտրված են, տեղ-տեղ պոկված, խոհանոցային տեխնիկան՝ միկրոալիքային վառարանները, սառնարանները, գազօջախները և այլն մի քանի անգամ վերանորոգվել են, սակայն օգտագործման համար այլևս անվտանգ և պիտանի չեն, ճաշասրահում չի գործում օդափոխման համակարգը, որը չի ապահովում տհաճ հոտերի հեռացումը, օդի ներածման համակարգի բացակայության պատճառով չի կատարվում տարածքի լիարժեք օդափոխություն):