կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-11 14:56
Քաղաքական

Կեղծավորության ու դավաճանության ժամանակաշրջանը վաղ թե ուշ կավարտվի․․․

Կեղծավորության ու դավաճանության ժամանակաշրջանը վաղ թե ուշ կավարտվի․․․

Հայաստանը համընդհանուր կեղծիքի դարաշրջան է ապրում: 

Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ երկիրը գնալով թաղվում է ստի մեջ, ավելի ճիշտ՝ ապազգային իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի մեզ թաղեն այդ ստի մեջ։ Ապաշնորհ իշխանությունների օրոք սուտը ոչ միայն չվերացավ մեր առօրյայից, այլև այնքան ուժեղացավ, որ անհասկանալի է, թե որտեղ է իրականությունը։ Երկրում տիրող իրավիճակի համար պետք է «շնորհակալություն» հայտնենք սուտասան Նիկոլ Փաշինյանին։ 

Համընդանուր կեղծավորության ու երեսպաշտության համակարգը կյանքի ուղեգիր ստացավ հենց նրա կառավարման օրոք։ Նա սուտը վերածեց հսկայական հոսքի, որը ծածկեց երկիրը: 

Հենց Նիկոլ Փաշինյանի օրոք ստեղծվեց ամբողջական ստի քաղաքական համակարգը։ Քաղաքական համակարգի հռչակած «ազատականացումն» էլ ավելի բացահայտեց այս համակարգի կեղծիքը:

Հենց Նիկոլ Փաշինյանի օրոք ընտրությունները ցինիկության վերածվեցին:

Հենց Նիկոլ Փաշինյանի օրոք ավելացավ այն օլիգարխների թիվը, որոնց դեմ նա խոստացել էր պայքարել:

Հենց Նիկոլ Փաշինյանի օրոք Հայրենիքիս մեծ մասը դավաճանորեն հանձնվեց թշնամուն:

Հենց Նիկոլ Փաշինյանի օրոք, չնայած նրա խոստացված պայքարին, ամեն ինչի գները զգալիորեն բարձրացան, «անվճար» բժշկությունն ու կրթությունը փաստացի դարձան վճարովի, իսկ անշարժ գույքի արժեքը բարձրացավ դեպի երկինք:

Հենց Նիկոլ Փաշինյանի օրոք խորհրդարանը դադարեց քննարկումների վայր լինել։ 

Նիկոլ Փաշինյանի օրոք ... Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել։ 

Տպավորություն է, որ իշխանությունն ապրում է մի երկրում, իսկ մենք ՝ քաղաքացիներս, մեկ այլ երկրում։ Նրանք ունեն բարգավաճ երկիր, որտեղ աճում է արտադրությունը, աճում են բյուջեի եկամուտները, չկան ճգնաժամեր, նվազում է աղքատության եւ մահացության մակարդակը։ Իսկ մենք ՝ քաղաքացիներս, ապրում ենք մի երկրում, որտեղ տարեցները չեն կարող ապրել իրենց թոշակով, որտեղ երիտասարդները չեն կարողանում աշխատանք գտնել, որպեսզի կերակրեն ընտանիքը։ Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ հիվանդանոց գնալը վերածվում է հսկայական ծախսերի, այդ պատճառով կտրականապես ոչ ոքի չի կարելի հիվանդանալ։ Մեր երկրում երեխաներ ունենալը մեծ շքեղություն է, քանի որ հենց ծնունդից սկսում են քեզանից փող քամել ամեն ինչի համար։ Բայց իշխանություններն ունեն ժողովրդագրական ծրագիր, ըստ որի՝ ամեն ինչ լավ է։ Հավանաբար, իրենց երկրում ամեն ինչ իսկապես հիանալի է, իսկ մեզ մոտ՝ ոչ... Արդիականացումը պաշտոնյաների երկրում է, իսկ մեզ մոտ՝ ենթակառուցվածքների փլուզում...

Խնդիրն այն է, որ, բարձրացնելով ստի աստիճանը, իշխանությունն ակնհայտորեն չի նկատում, որ միաժամանակ աճում է քաղաքացիների զայրույթի աստիճանը, որոնք, այնուամենայնիվ, ապրում են իրականության մեջ, այլ ոչ թե այն կեղծ երկրում, որը քարոզում է ապազազգային իշխանությունը։ 

Բայց կեղծավորության ու դավաճանության ժամանակաշրջանը վաղ թե ուշ կավարտվի․․․

 

Մհեր Մելքոնյան

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ