|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Չեմ կարող ասել, թե Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի ձերբակալումը որքանով է հիմնավորված, սակայն մի բանում գրեթե համոզված եմ. Երևանի քաղաքապետարանը՝ ենթակա կառույցներով, ապրում է իր պատմության ամենակոռումպացված ժամանակաշրջանը։ Այս մասին իր էջում գրել է Երևանի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը, ով նաեւ հրապարակել է թաղապետերից մեկի՝ իրեն ուղղված պատասխանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հատկապես մեծ կոռուպցիոն կախում ունեն կառուցապատողներից, որը վկայող օրինակներից մեկը հանդիսանում է մինչև օրս շինհրապարակներում ապօրինի տեղադրված, քաղաքացիների կյանքի ու առողջության համար վտանգավորության ամենաբարձր աստիճանն ունեցող արտադրական օբյեկտների՝ բետոնհանգույցների աշխատանքը։
Տեսե’ք, թե ամիսներ առաջ ինչ է պատասխանել այդ կապակցությամբ թաղապետերից մեկը»։