|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դիմադրության թերագնահատումը հանգեցրեց ակնհայտ օպերատիվ սխալների: Դա խանգարեց Պուտինին՝ մայիսի 9-ին Հաղթանակի օրվա շքերթում հայտարարել Ուկրաինայում զգալի ռազմական հաջողությունների մասին: Այս մասին Twitter-ում հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։
«Մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանի ներխուժման ծրագիրը հիմնված է եղել այն սխալ ենթադրության վրա, որ կհանդիպեն սահմանափակ դիմադրության և կկարողանան արագորեն շրջապատել ու շրջանցել բնակեցված տարածքները»,- ասվում է զեկույցում:
Ըստ Բրիտանիայի պաշտպանության նախարարության՝ այս սխալ հաշվարկը հանգեցրեց ահռելի կորուստների և հետագայում Ռուսաստանի օպերատիվ կենտրոնի թուլացմանը