Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Երկու հիմնական ռազմածովային օբյեկտների կորուստը կարող է ստիպել Ռուսաստանին՝ վերանայել իր դիրքորոշումը Սև ծովում. ասվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության նոր զեկույցում:
Նախարարությունն ընդգծել է, որ «Մոսկվա» հածանավը, լինելով Ռուսաստանի Սևծովյան նավատորմի դրոշակակիր, առանցքային դեր է խաղացել՝ որպես հրամանատարական նավ և հակաօդային պաշտպանության հանգույց:
«Խորհրդային նավը ռուսական նավատորմի «Սլավա» դասի երեք հածանավերից մեկն էր: Սկզբնապես շահագործման հանձնված 1979 թվականին՝ «Մոսկվան» ենթարկվել է լայնածավալ վերանորոգման՝ բարելավելու համար իր հնարավորությունները, և շահագործման է վերադարձվել միայն 2021 թվականին:
Միևնույն ժամանակ, հետախուզությունը նշում է, որ Ուկրաինա ներխուժումից հետո Ռուսաստանն արդեն վնաս է կրել երկու կարևոր ռազմածովային կայանքների հարցում, որոնցից առաջինը «Ալիգատոր» դասի «Սարատով» դեսանտային նավն էր մարտի 24-ին։
«Երկու իրադարձություններն էլ, ամենայն հավանականությամբ, կստիպեն Ռուսաստանին վերանայել իր ծովային դիրքերը Սև ծովում»,- ասվում է զեկույցում։