|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Բելառուսը մայիսի սկզբին անցկացված զորավարժություններից հետո հայտարարեց Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով հատուկ գործողությունների ուժերի, ինչպես նաև երկրի արևմուտքում գտնվող զորավարժարաններում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներ, հրետանային և հրթիռային զորքեր տեղակայելու մասին։ Բելառուսական զորքերի առկայությունը սահմանի մոտ կարող է հետ պահել Ուկրաինայի զինված ուժերին, որ նրանք չկարողանան աջակցել Դոնբասում գործողություններին. հայտնում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ում։
«Չնայած վաղ ենթադրություններին՝ մինչ այժմ բելառուսական զորքերը անմիջականորեն ներգրավված չեն եղել հակամարտությունում: Այնուամենայնիվ, Բելառուսի տարածքը օգտագործվել է որպես պլացդարմ Կիևի և Չեռնիգովի դեմ Ռուսաստանի սկզբնական հարձակման համար»,- ասվում է զեկույցում:
Բրիտանական հետախուզությունը նշում է, որ Ռուսաստանը օդային թռիչքներ և հրթիռային հարվածներ է հասցրել Բելառուսի տարածքից։ «Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, ամենայն հավանականությամբ, հավասարակշռություն է ապահովում ռուսական ներխուժմանը աջակցելու և արևմտյան պատժամիջոցների վտանգի պատճառով ռազմական ուղղակի ներգրավվածությունից խուսափելու ցանկության, ուկրաինական պատասխան գործողությունների և բելառուսական զինված ուժերում հնարավոր վրդովմունքի միջև», - ասվում է զեկույցում: