|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Վերջին 24 ժամվա ընթացքում Ուկրաինային ավելի քիչ հրետանային և օդային հարվածներ են հասցվել, քան նախորդ օրերին։ Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։
Այնուամենայնիվ, ըստ բրիտանական լրատվական տեղեկագրի, որը մեջբերում է BBC-ի ռուսական ծառայությունը, ռուսական զորքերը, ամենայն հավանականությամբ, կշարժվեն դեպի Ուկրաինայի հարավում գտնվող Նիկոլաև նավահանգստային քաղաքը: Բրիտանական ռազմական հետախուզության տվյալներով՝ իրական հավանականություն կա, որ ռուսական բանակի մի մասը փորձի շրջանցել Նիկոլաևը, որպեսզի առաջ շարժվի դեպի Օդեսա։
Ուկրաինան շարունակում է պահել Խարկովը, Չեռնիգովը և Մարիուպոլը, իսկ Ուկրաինայի հյուսիս-արևելքում գտնվող Սումի քաղաքում փողոցային մարտերի մասին տեղեկություններ կան:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ շատ հավանական է, որ այս չորս քաղաքներն էլ շրջապատված են ռուսական զորքերով։