Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.59 |
EUR | ⚊ | € 421.7 |
RUB | ⚊ | ₽ 4.6712 |
GBP | ⚊ | £ 506.56 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության (BND) և Բունդեսվերի նոր զեկույցում ասվում է, որ Ռուսաստանի իշխանությունները, ըստ երևույթին, ՆԱՏՕ-ի դեմ լայնամասշտաբ պատերազմի են պատրաստվում, գրում է Bild-ը։
Զեկույցում նշվում է, որ Կրեմլն Արևմուտքի հետ հարաբերություններն ընկալում է որպես համակարգային հակամարտություն և իր նպատակներին հասնելու համար պատրաստ է ուժ կիրառել։
Գերմանական հետախուզության տվյալներով՝ տասնամյակի վերջին Ռուսաստանը կարող է լիովին պատրաստ լինել «լայնածավալ կոնվենցիոնալ (ավանդական) պատերազմի»։
Միևնույն ժամանակ, Լիտվայի VSD հատուկ ծառայության գնահատմամբ, Մոսկվան դեռևս այն վիճակում չէ, որ հարձակվի ամբողջ դաշինքի վրա, բայց կարող է «փորձարկել ՆԱՏՕ-ն» դաշինքի մեկ կամ մի քանի երկրների դեմ սահմանափակ ռազմական գործողությամբ՝ պարզելու համար, թե դաշինքը որքանով լրջորեն կվերաբերվի իր պարտավորություններին։
Զեկույցում ընդգծվում է, որ չնայած Ուկրաինայում ռուսական զորքերի կենտրոնացմանը՝ ռուսական օդուժը և ռազմածովային ուժերը շարունակում են մարտունակ մնալ։
Եթե Ուկրաինայում պատերազմն ավարտվի, ռուսական զորքերը կարող են արագ վերաբաշխվել Բալթյան երկրների հետ սահմաններին։
Փաստաթղթում նաև նշվում է, որ «ռուսական կորուստները համալրվում են», և երկրի պաշտպանական արդյունաբերությունը արտադրում է ավելին, քան պահանջվում է ընթացիկ հակամարտության համար։
Ռուսաստանի ռազմական ծախսերն աճում են ռեկորդային տեմպերով՝ 2025 թվականին այն կհասնի մոտ 120 միլիարդ եվրոյի, ինչը կազմում է ՀՆԱ-ի ավելի քան 6%-ը։ 2021 թվականի համեմատ ռազմական բյուջեն փաստացի աճել է չորս անգամ։
Կրեմլի ծրագրերով՝ բանակի թիվը պետք է հասնի 1,5 միլիոն մարդու, իսկ ՆԱՏՕ-ի հետ սահմանին զենքի և տեխնիկայի ծավալը պետք է ավելանա 30-50%-ով։