|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ռուսաստանը ցանկանում է զգալի առաջընթաց գրանցել մայիսի 9-ի Հաղթանակի օրվա ամենամյա տոնակատարությունից առաջ. նշում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ում։
«Ռուսաստանը, հավանաբար, պատրաստ է զգալի առաջընթաց ցույց տալ մայիսի 9-ին կայանալիք՝ ամենամյա Հաղթանակի օրվա տոնակատարությունից առաջ: Դա կախված է նրանից, թե որքան արագ և եռանդով նրանք կփորձեն գործողություններ իրականացնել այս ամսաթվից շուտ»,- ասվում է զեկույցում:
Բրիտանական հետախուզության տվյալներով՝ ռուսական ուժերը ներկայումս Դոնբասի կամուրջներից շարժվում են դեպի Կրամատորսկ, որը շարունակում է մշտական հրթիռային հարձակումների ենթարկվել։ Ռուսական օդային ակտիվությունը պահպանվում է, քանի որ Ռուսաստանը ձգտում է սերտ օդային աջակցություն ցուցաբերել Արևելյան Ուկրաինայում իր հարձակմանը, որպեսզի ճնշի և ոչնչացնի Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը: