կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-13 11:19
Քաղաքական

Էդմո՛ն, իզուր մի՛ տանջվիր, ճակատիցդ չի «քերվելու» կեղծ ընդդիմադիրի կարգավիճակդ. արձագանք՝ գրառմանը

Էդմո՛ն, իզուր մի՛ տանջվիր,   ճակատիցդ չի «քերվելու» կեղծ ընդդիմադիրի կարգավիճակդ. արձագանք՝ գրառմանը
Վեդի խոշորացված համայնքի ավագանու և ՀՅ Դաշնակցության Վեդիի կոմիտեության անդամ Հռիփսիմե Արշակյանն արձագանքել է Էդմոն Մարուքյանին՝ նշելով.
 
«Էդմոն Մարուքյանն ընդդիմությանը հերթական անգամ մեղադրում է՝ մոռանալով շատ բաներ, այդ թվում՝ իր անցյալը։ Երևի կրկին մոռացել է, որ շատերն իր պես սովոր չեն Նիկոլ Փաշինյանի հետ սուրճ խմելով «ընդդիմություն» խաղալ, ստորաբար մոլորեցնել ժողովրդին և դառնալ Նիկոլի հանցակիցը։
 
Անհրաժեշտ է Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունները կատարող դեսպանին հիշեցնել, որ ընդդիմությունը բազմիցս բարձր ամբիոնից պահանջել է իշխող ուժից՝ հրապարակավ հայտարարել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը և իր քաղաքական թիմի բոլոր ներկայացուցիչները շրջանցել են հարցը, ընկել ցայտնոտի մեջ։
 
Էդմոն Մարուքյանը Նիկոլի հանձնարարությունների շրջանակներում անդրադառնում է ԱԺ ընդդիմադիր պատգամավորների՝ երեկ Արցախ մուտք գործելու արգելքին, մատնանշում ԱԳՆ-ի հայտարարությունը՝ փորձելով արդարացնել կապիտուլյանտ շեֆին՝ «քերելով» նրա վրայից ընդդիմադիր պատգամավորների մուտքը Ալիևի հետ պայմանավորված կերպով կամ վերջինիս հրահանգով արգելելու իրողությունը:
 
Էդմո՛ն, իզուր մի՛ տանջվիր. ինչպես քո ճակատից չի «քերվելու» կեղծ ընդդիմադիրի կարգավիճակդ, այնպես էլ շեֆիդ վրայից անհնար է «քերել» թուրք-ադրբեջանական շահերի սպասարկուի, Արցախը հանձնող հանցավոր խմբավորման պարագլխի խարանը: Դու՛ք՝ բոլորդ, պատասխա՛ն եք տալու Արցախին պատուհասած իրավիճակի համար»։