Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարից սկսված բանակցությունները դեռ էական արդյունք չեն տվել։ Թուրքիան դիմադրում է վստահության ամրապնդմանն ուղղված՝ Հայաստանի պահանջներին, օրինակ՝ թույլ տալ երկու կողմերի՝ դիվանագիտական անձնագրեր ունեցողներին օգտվել ցամաքային սահմանից. գրում է հեղինակավոր Al-Monitor-ը:
Դիվանագիտական աղբյուրները հաստատել են առաջընթացի բացակայությունը, սակայն նշել են, որ հանդիպումները կշարունակվեն։ Սա սոցիալական ցանցերում ծաղրի տարափ է առաջացրել՝ թուրք բանակցող Սերդար Քըլըչի և նրա հայ գործընկեր Ռուբեն Ռուբինյանի լուսանկարով, թե ինչպիսի տեսք կունենան նրան իրենց «39-րդ հանդիպմանը»:
Ենթադրվում է, որ Թուրքիան հետ է կանգնում, որպեսզի հնարավորություն տա Ադրբեջանին օգտվելու առավելություններից և հետագա զիջումներ կորզելու Հայաստանից՝ մինչև խաղաղության վերջնական պայմանագրի ստորագրումը: Դրանք ներառում են ձգտում՝ Հայաստանին ստիպել հրաժարվել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ բոլոր պահանջներից:
Աջակցելով Ադրբեջանի` ավելիին հասնելու ձգտումներին՝ Անկարան կարող է բաց թողնել վերջին տասնամյակների ընթացքում իր հարևանի հետ խաղաղություն հաստատելու և Հայոց ցեղասպանության վերքերը բուժելու լավագույն հնարավորությունը: Դա անհնարին է դարձնում նաև Ադրբեջանի ազդեցիկ անձի՝ Ալիևի հետ հարաբերությունները հավասարակշռելը։ Նրա խոր գրպանները և երկար ձեռքերը թուրքական տնտեսության և լրատվամիջոցների կողմը թույլ են տալիս նրան շահարկել թուրքական ազգայնական տրամադրությունները, երբեմն՝ ընդդեմ Թուրքիայի շահերի:
Փաշինյանն ակնարկել է ԼՂ հարցում դիրքորոշման ճկունությունը: Ապրիլի 13-ին խորհրդարանում ունեցած ելույթում Փաշինյանը նշել է, որ ինքը գտնվում է միջազգային հանրության ճնշման տակ, և ենթադրել է, որ Հայաստանի հնարավորությունները սահմանափակ են, և որքան էլ դառը լինի դեղահաբը, երկրի ղեկավարությունը պետք է առաջնահերթություն դարձնի խաղաղությունը՝ ելնելով ապագա սերունդների շահերից։
Փաշինյանի խոսքերը վրդովմունք են առաջացրել նրա ազգայնական հակառակորդների մոտ, որոնք նրան մեղադրում են երկիրը ծախելու մեջ: Փաշինյանի՝ ապրիլի 13-ի ելույթից հետո Հայաստանում սկսված բողոքի շարժումը մեկ բան է ապացուցում՝ հայ հասարակության քաղաքականապես ակտիվ հատվածի մեծամասնությունը ոչ մի պարագայում և ոչ մի երաշխիքով չի ընդունում և չի կայացնի որևէ որոշում, որը Լեռնային Ղարաբաղը կդարձնի Ադրբեջանի մաս։ Միջազգային դերակատարների ցանկացած փորձ՝ լինի Ռուսաստանը, ԵՄ-ն, թե՝ ԱՄՆ-ը, համոզելու Հայաստանի կառավարությանը՝ համաձայնել նման որոշմանը, անխուսափելիորեն քաղաքական ապակայունացում կառաջացնի Հայաստանում:
Ալիևը մի քանի ամսվա ընթացքում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու իր պահանջներով, ըստ որոնց՝ Լեռնային Ղարաբաղը ճանաչվում է որպես Ադրբեջանի մաս, միայն վատացնում է իրավիճակը և միայն մոտեցնում այնտեղ ավելի կոշտ կառավարության հնարավոր ձևավորումը:
Մինչ հայ ցուցարարները հայրենիքում բախումներ են ունենում ոստիկանության հետ, Հայաստանի արտգործնախարար Միրզոյանը գտնվում էր Վաշինգտոնում, որտեղ մայիսի 2-ին ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ ստորագրեց միջուկային համագործակցության փոխըմբռնման հուշագիր և շնորհակալություն հայտնեց նրան «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն աջակցելու համար»:
Միևնույն ժամանակ, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում երկրորդ անգամ հանդիպեց Ադրբեջանի նախագահի գլխավոր օգնական Հաջիևի հետ՝ քննարկելու առաջարկվող խաղաղ համաձայնագիրը՝ սաստկացնելով ցուցարարների կատաղությունը. գրում է Al-Monitor-ը: