Փոխարժեքներ
14 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Մենք ցանկանում ենք, որ մեր երկու հարևան և բարեկամ պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով: Այս մասին ասել է Լուկաշենկոն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նեղ կազմով նիստում, տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն։
Բելառուսի ղեկավարը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին հետ չի պահել Ադրբեջանին ՀՀ-ի դեմ ագրեսիայից։
«Ինչ-որ մեկին հետ պահելը մեր գործը չէ, բայց իրականում մենք պետք է արձագանքենք: Այսպես մենք պատրաստ ենք արձագանքելու»,- ասել է Լուկաշենկոն։
Նա հիշեցրել է, որ ՌԴ-ն միջնորդական առաքելություն է իրականացնում այս հարցում և առաջարկել է անել ամեն ինչ, որպեսզի մարդիկ չմահանան։
«Այո, Նիկոլ Վովաևիչ, կան նրբություններ, և միգուցե լուրջ: Բայց այս հակամարտությունը, որը կարող է նորից բռնկվել, մենք կարող ենք հիմնովին լուծել հիմա: Առաջին հերթին Հայաստանի ղեկավարության ցանկության դեպքում։ Եվ, բնականաբար, Ադրբեջանի: Ի դեպ, ես կխոսեմ այդ մասին, սա Բելառուսի նախագահության առաջնահերթություններից է, մենք չպետք է աչք փակենք սրա վրա, անկախ նրանից՝ կարող ենք լուծել այս խնդիրը, թե ոչ, դա պետք է լինի ՀԱՊԿ-ի ուշադրության կենտրոնում»,- ընդգծել է Լուկաշենկոն: