կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-12-02 11:42
Հասարակություն

Nordic Monitor–ի «ՀՀ դեմ Թուրքիայի օդային հարձակման» մասին հոդվածի հետքերով

Nordic Monitor–ի «ՀՀ դեմ Թուրքիայի օդային հարձակման» մասին հոդվածի հետքերով

Նոյեմբերի 27-ին ստոկհոլմյան Nordic Monitor կենտրոնը հրապարակել է 2016թ․ թվագրվող գաղտնազերծված մի փաստաթուղթ, որն ուղղված է Թուրքիայի ԶՈւ ԳՇ–ին։ Փաստաթղթում ասվում է՝ «Աքընջը ավիաբազայում արված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Հայաստանի դեմ Թուրքիայի ռազմաօդային ուժերի «Օղուզթյուրք» անունով օդային գործողության 2001թ․ հաստատված պլանում կան բացակա էջեր». ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Razm Info-ն: 

Ստոկհոլմյան կենտրոնը փաստաթղթում տեղ գտած այս նախադասությունը մեկնաբանել է այնպես, որ «Թուրքիան Հայաստանի դեմ 2001թ․ օդային հարձակում է ծրագրել»։ Նշենք, որ այս կամ նմանատիպ փաստաթղթի գոյությունը ինքնին առտառոց երևույթ չէ, այլ պրագմատիկ անհրաժեշտություն:

Ընդունված պրակտիկա է, որ անկախ հարաբերությունների բնույթից և մակարդակից, տարբեր երկրների գլխավոր շտաբերում մշակվում են իրար դեմ մարտական գործողությունների տարբեր սցենարներ: Տրամաբանական է, որ նման սցենարներ Հայաստանի դեմ ունի նաև Թուրքիան:

Ըստ այդ փաստաթղթերի՝ գործողությունը պետք է ղեկավարեր Թուրքիայի ռազմաօդային ուժերի երկրորդ հրամանատարությունը, որի ավիաբազաները տեղակայված են Թուրքիայի արևելյան մասում, բազաների տեղաբաշխմանը կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված քարտեզում:

Yerkir.am-ն ավելի վաղ անդրադարձել էր հոդվածին՝ նշելով, որ Թուրքիան ռազմական գործողություններ էր նախատեսում Հայաստանի դեմ:

Քարտեզն՝ այստեղ: