կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-26 10:56
Տարածաշրջան

Ռուսական Սու-24 ինքնաթիռը խոցելու հրամանը տվել էր անձամբ Թուրքիայի օդուժի հրամանատար Աբիդին Ունալը. Nordic Monitor

Ռուսական Սու-24 ինքնաթիռը խոցելու հրամանը տվել էր անձամբ Թուրքիայի օդուժի հրամանատար Աբիդին Ունալը. Nordic Monitor

Nordic Monitor հայտնի պորտալը գրում է, որ Թուրքիան 2015-ին Սիրիայում դիտավորյալ է խոցել ռուսական Սու-24 Մ-ը: Կայքը պնդում է, որ Թուրքիան պատրաստ է եղել խոցել ռուսական երկրորդ կործանիչը, ինչի մասին վկայում են գաղտնի փաստաթղթերը:

Թուրքական կործանիչի օդաչուն գիտեր, որ կրակում է թուրք-սիրիական սահմանի օդային տարածքում գտնվող ռուսական ռազմական ինքնաթիռի վրա։ Նրան կրակելու հրաման է տվել Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Աբիդին Ունալը, որն այդ ժամանակ ռազմաօդային ուժերի շտաբում է ծառայել:

2017-ի օգոստոսի 15-ին դատարանում ցուցմունք տալու ժամանակ 45-ամյա գնդապետ Ալի Դուրմուշն ասել է, որ ՌՕՈՒ հրամանատարությունը տեղեկացրել է Ունալին, որ 2015-ի նոյեմբերի 24-ին երկու ռուսական կործանիչներ խախտել են Թուրքիայի օդային տարածքը սիրիական սահմանին, և խնդրել հետագա հրահանգներ տալ: Ունալը նրանց հրամայել է հարվածներ հասցնել, ինչը հանգեցրել է այն բանին, որ ռուսական Սու-24Մ-ն խոցվել է թուրքական F-16 կործանիչի կողմից Սիրիայի հետ սահմանի, Թուրքիայի Հաթայ նահանգի և սիրիական Լաթաքիա նահանգի խաչմերուկի մոտակայքում:

Հիշեցնենք, որ ռուսական ինքնաթիռի օդաչու Օլեգ Պեշկովին, որին հաջողվել էր դուրս թռչել ինքնաթիռից, Սիրիայում թուրքամետ զինյալները գնդակահարել էին։