|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իրանցիներն ուշադիր հետևում են իրադարձություններին, որոնք լուրջ անհանգստություն են առաջացնում Թեհրանում (Իրանի սահմանին Իսրայելի ներկայության ընդլայնման մասին)․ Al Monitor պարբերականին ասել է Մերձավոր Արևելքում աշխատող արևմտյան դիվանագետ:
«Նրանք տեսնում են, թե ինչպես է Իսրայելը հասնում Բահրեյն, հաստատվում Էմիրություններում, խոսում սաուդցիների հետ: Իսրայելը տեսնում են Ադրբեջանում։ Նրանք հասկանում են, որ Իսրայելը շատ ավելի մոտ է, քան կարծում էին»,- ասել է դիվանագետը:
Հիշեցնենք, որ Իսրայելը Իրանին սահմանակից արաբական մի շարք երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ և շփումներ է հաստատում, իսկ Ադրբեջանում իսրայելական ներկայությունն ունի տասնամյակների պատմություն: