Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2022-05-05 18:26
Քաղաքական

Հետևողական եմ լինելու, որ կոնկրետ դեպքով մեղավոր անձինք պատասխանատվություն կրեն․ ՄԻՊ–ը` դպրոցում միջադեպի մասին

Հետևողական եմ լինելու, որ կոնկրետ դեպքով մեղավոր անձինք պատասխանատվություն կրեն․ ՄԻՊ–ը` դպրոցում միջադեպի մասին

Այսօր Երևանի Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում ուսուցչի կողմից աշակերտի նկատմամբ բռնության դեպքը խիստ դատապարտելի է, և որևէ կերպ չի կարող համատեղելի լինել մանկավարժի վարքագծի հետ։ Այս մասին հայտարարել է ՀՀ ՄԻՊ-ը։

«Ֆիզիկական, հոգեկան և այլ տեսակի բռնությունից երեխայի պաշտպանությունն ապահովելու համար պատասխանատու են ինչպես ծնողներն ու օրենքով երեխայի համար պատասխանատու անձինք, այնպես էլ կրթության պատասխանատուներն ու մանկավարժները։

Կարևոր է նաև արձանագրել, որ ոլորտի քաղաքականության պատասխանատու մարմին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արձագանքը չի ուշացել։ Սակայն անհրաժեշտ են նաև համակարգային միջոցառումներ թե մանկավարժների ու վարչական աշխատողների՝ երեխայի իրավունքների թեմաներով մասնագիտական պատրաստումը խթանելու, և թե երեխայակենտրոն ու երեխայազգայուն մոտեցումները կրթության կազմակերպման գործելակերպերում ամրապնդելու համար։

Որպես «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ կոնվենցիայի մշտադիտարկման ազգային մեխանիզմ և երեխաների իրավունքների խախտումների կանխարգելման ու պաշտպանության մարմին, Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու, որ կոնկրետ դեպքով մեղավոր անձինք պատասխանատվություն կրեն, և այս մասով պարզաբանումներ են պահանջվել իրավասու մարմիններից»,-ասված է հայտարարության մեջ։

Տես նաեւ՝ Թիվ 24 դպրոցում ուսուցչուհին գրքով հարվածել է աշակերտին. նախարարությունը հայտարարություն է տարածել: