|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Առողջապահության նախարարության դատաբժշկական փորձագիտական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում տեղի ունեցածի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ։ Հաշվի առնելով խնդրո բացառիկությունը՝ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը նախանձախնդիր է լինելու հարուցվածի ողջ ընթացքի հետևողական լուսաբանման հարցում, հետևելու է, որ բոլոր մեղավորները պատասխանատվություն կրեն օրենքի ողջ խստությամբ, մանր «ձկներով» բավարարվելու փորձ չարվի, այս մասին հայտարարություն է տարածել «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն։
«Մեր զավակների մասունքները ոչ երեկ, ոչ էլ առաջին օրն են հայտնվել դատաբժշկական փորձագիտական կենտրոնի Աբովյանի ու նման այլ մասնաճյուղերում։ Այդ մասին հաստատապես տեղյակ է եղել ինչպես Առողջապահության ներկայիս նախարարը (հասարակական հնչեղության մակարդակով նա ընդունել է մեղքի իր բաժինը), այնպես էլ նրա նախորդը, ով իշխանական բուրգի հանգուցային դերակատարներից է։
Հարկավ մենք համոզված չենք, որ Արսեն Թորոսյան մակարդակում օղակը փակվում է։ Այդպես կարծելու հիմքերը տվողը ՀՀ վարչապետի ժ/պ-ն է, ում հավաստմամբ առողջապահության նախարարը չի կարող «ամեն օր գնալ և բոլոր տեղերը պտտվել»։ Ահա թե պետական բարձր մակարդակով ինչի են հավասարեցվում մեր զոհերի մասունքների նկատմամբ վերաբերմունքն ու պահպանման տեղերը։