Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը գրում է.
«Այսօր տեսակցեցինք ոստիկանության կողմից ապօրինի և անհամաչափ ուժի կիրառման արդյունքում տարբեր վնասվածքներ ստացած մեր հայրենակիցներին:
Վնասվածքները հիմնականում լուսաձայնային նռնակների պայթյունների հետևանքով էին, որի համար հրաման տվողներն ու կիրառողները կրելու են կոնկրետ պատասխանատվություն:
Եսայիի ձեռքը բժիշկները սկզբից մտածել են ամբողջությամբ ամպուտացնել, բայց հետո փորձել են ափը փրկել ու մատերից երկուսը հավաքել։ Մարմնի տարբեր հատվածներում՝ գլխից մինչև ոտքեր բեկորային վնասվածներ են, այրվածքներ։ Բայց մինչև այսօր ոչ մի դատաբժիշկ հիվանդանոց չի գնացել:
Ի դեպ Եսային 44֊օրյայի մասնակից է և կռվել է առաջնագծում։ Փաստորեն, Եսային թշնամու դեմ կռվում չվիրավորվեց, բայց վիրավորվեց Երևանի կենտրոնում փաշինյանի հրամանով արձակած նռնակից։
44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Տավրոս Աբրահամյանի հորը՝ Մխիթար Աբրահամյանին ոստիկանները գազանաբար ծեծել են։ Բազմաթիվ կոտրվածքներով հիվանդանոց տեղափոխելուց հետո նա սրտի կաթված է ստացել և բժիշկները ստիպված են եղել Մխիթարի համար սրտի ստենդավորում իրականացնել:
Անմարդկային վնասվածքներ են ստացել անգամ կանայք, ձեռքերի, ոտքերի շրջանում: Ունենք դեպք, երբ ոստիկանական շարքերում գտնվողներից մեկը վահանով հարվածներ է հասցրել կնոջը, դրանից հետո կինը նաև բեկորային վնասվածքներ է ստացել։
Առանց բացառության բոլոր տուժածները շտապում էին ապաքինվել, որ վերադառնան պայքարի առաջնագիծ»: