Միասին կարող ենք
կարևոր
334 դիտում, 52 րոպե առաջ - 2026-05-07 19:29
Քաղաքական

Պատասխանատվություն պետք է կրեն նրանք, ովքեր խախուսել են նահանջը, բանակին թիկունք չեն կանգնել․ ինչո՞ւ է Ադրբեջանն ավելի շուտ հասել մեր սահմաններ․ Սեյրան Օհանյան

«Այսօր դուք ձեր գործունեությունը հոյակապ կերպով եք ներկայացնում, բայց ինչ ուզում եք ասեք, թռնեք վերև, իջնեք ցած՝ Արցախի անկման համար պատասխանատու է այսօրվա իշխանությունը, որը փորձում է նորից պատերազի մեղքը գցել բանակի վրա։ Հիմա դուք այս ամենը տեսնո՞ւմ եք, թե՞ չեք տեսնում, իրավապահները տեսնո՞ւմ են։ Բանակը, հատկապես, Արցախի պաշտպանության բանակն իր առջև դրված խնդիրը գոնե մեկ ամիս անընդմեջ հերոսաբար կատարել է, և հիմնական խնդիրը այն է եղել, որ ռազմաքաղաքական որոշումները չեն կարողացել ճիշտ ընթացք ստանալ ու փակել այն ճեղքման ճանապարհը, որով հակառակորդը կարողացել է առաջխաղացում ունենալ»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։