կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-20 15:21
Քաղաքական

Ի՞նչի արդյունքում էլ դա եղած լինի, պիտի, անպայման, կրեն պատասխանատվություն, այդ թվում՝ վարչապետի մամուլի ծառայությունը․ Նաիրա Զոհրաբյան

Ի՞նչի արդյունքում էլ դա եղած լինի, պիտի, անպայման, կրեն պատասխանատվություն, այդ թվում՝ վարչապետի մամուլի ծառայությունը․ Նաիրա Զոհրաբյան

Տեղի է ունեցել անընդունելի բան, դա եղել է ոչ պրոֆեսիոնալիզմի և դիլետանտիզմի արդյունք, ԱԺ ճեպազրույցներին ասաց ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով վարչապետի ուղիղ եթերից առաջ կադրերի արտահոսքին։

«Այն, որ սիգնալը կրակել են հեռուստաընկերություններին ավելի շուտ, դա չի փոխում տեղի ունեցածի գնահատականը։ Ինձ համար անընդունելի է եթերից առաջ տալ երկրի առաջին դեմքի նախապատրաստությունները. լինի դա դիտավորություն, թե ոչ», - ասաց Զոհրաբյանը։

Հարցին, թե ովքե՞ր պիտի պատասխանատվություն կրեն, պատգամավորն ասաց․

«Ինչի արդյունքում էլ դա եղած լինի, պիտի, անպայման, կրեն պատասխանատվություն, այդ թվում նաև վարչապետի մամուլի ծառայությունը, որովհետև նրանք պիտի վերահսկեին ամբողջ գործընթացը»։