կարևոր
5509 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-20 16:29
Քաղաքական

ՀՀ իշխանությունները պետք է պատասխանատվություն կրեն Արևմուտքի կողմից պարտադրված գործողությունների համար․ Զախարովա

ՀՀ իշխանությունները պետք է պատասխանատվություն կրեն Արևմուտքի կողմից պարտադրված գործողությունների համար․ Զախարովա

Երևանի իշխանություններն իրենք պետք է պատասխանատվություն կրեն արևմտյան գործընկերների ազդեցության տակ արվող քայլերի և որոշումների համար։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ТАСС-ը։

Մասնավորապես, նա այսպես է մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, ով Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ հանդիպմանը մատնանշել է Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքը. 

«Ես կցանկանայի, որ բոլորը պատասխանատվություն կրեն իրենց քայլերի համար, որոնք արվում են արևմտյան գործընկերների ազդեցության տակ կամ նրանց հետ միասին, դա Ռուսաստանի հետ կապ չունի»։

Զախարովան ընդգծել է, որ Փաշինյանի այս հայտարարությունները չպետք է ասոցացվեն Ռուսաստանի հետ։ 

«Մեզ հետ այս հարցով խորհրդակցություններ չեն եղել, շփումներ չեն եղել, սա բացառապես որոշել է Հայաստանի ղեկավարությունը՝ Արևմուտքի հետ խորհրդակցության հիման վրա։ Ոչ մի կառույց, ոչ ոք կապ չունի այն որոշումների հետ, որոնք հայտարարվում են Երևանի ղեկավարության կողմից»,- պարզաբանել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ 

Նա հավելել է, որ Հայաստանի վարչապետը չի շահի իր բնակչությանը պատերազմով վախեցնելուց։ 

«Քիչ հավանական է, որ սեփական բնակչությանը վախեցնելը Հայաստանի համար լավագույն արդյունքի հասնելու միջոց է։ Անհրաժեշտ է այս հարցերը լուծել հանգիստ, կառուցողական եղանակով»,- եզրափակել է դիվանագետը։