կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-04 17:59
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը փախել է տուն ԱԺ ուղիղ եթերն անջատելուց հետո․ մինչ այդ ընդդիմադիրները ներկայացրին նրա հրաժարականի պահանջը

«Սպուտնիկ Արմենիայի» տեսախցիկն արձանագրել է, ինչպես է Նիկոլ Փաշինյանը փախչում ԱԺ դահլիճից ԱԺ ուղիղ եթերն անջատելուց անմիջապես հետո, երբ ընդդիմադիր խմբակցությունները ներկայացրին նրա հրաժարականի հանրային պահանջը։  

Մինչ այդ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները, մասնավորապես` Գեղամ Մանուկյանն ու Ագնեսա Խամոյանը, մոտեցան ամբիոնի մոտ կանգնած  Փաշինյանին ու սկսեցին խոսել նրա հետ։ 

Այդ ընթացքում ՔՊ խմբակցության մի քանի պատգամավորներ  վանկարկեցին՝ «Հայաստան», որին ի պատասխան ընդդիմադիրներից մեկն ասաց. «Ինչո՞ւ եք Հայաստան գոռում, Թուրքիա գոռացեք»։
Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորների խումբն ԱԺ նիստին մասնակցում էր  Փաշինյանի հրաժարականի պահանջը ներկայացնելու համար։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության անգամ Արմեն Ռուստամյանը։ Նրան պատասխանեց վարչապետը` կետ առ կետ արձագանքելով հրաժարականի պահանջում ներկայացված մեղադրանքներին։
Պատգամավորը հայտարարեց, որ Փաշինյանն ի սկզբանե չի տիրապետել ու այսօր էլ չի տիրապետում Արցախի խնդրին։ Այնուհետև Ռուստամյանը հարց ուղղեց Փաշինյանին` Արցախը ցանկանո՞ւմ է թողնել Ադրբեջանի կազմում։ Այս հայտարարությունից հետո ընդդիմադիր պատգամավորներն ասացին, որ չեն ուզում լսել Փաշինյանի պատասխանն ու լքեցին դահլիճը։
Մանրամասն՝ տեսանյութում․