|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ֆրանսիական France 24 լրատվական հեռուստաալիքի եթերն ապրիլի 24-ին ամբողջությամբ նվիրված կլինի հայ ժողովրդին, պատմությանը և մշակույթին, տեղեկացնում է Armeniangenocide100.org կայքը:
Կհեռարձակվեն այդ նպատակով նախորդ ամիսների ընթացքում պատրաստված ռեպորտաժներ Հայաստանի և Երևանի մասին: Մեծ տեղ կհատկացվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ հաղորդումներին և քննարկումներին, կներկայացվի հայոց պատմությունը և հայկական մշակույթը: Կցուցադրվի նաև Թուրքիայում ծպտյալ հայերի վերաբերյալ ռեպորտաժ. լրագրողները կհետևեն վերջիններիս առաջին այցելությանը դեպի Հայաստան:
Բացի այդ` France 24-ի եթերում օրվա ընթացքում պարբերաբար ուղիղ հեռարձակմամբ կլուսաբանվի Հայաստանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջազգային արարողությունը և Ֆրանսիայում հիշատակի միջոցառումները: