Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անալոգային հեռարձակումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր անապահովներին չեն բաժանվել թվային հեռարձակման համար նախատեսված սարքերը. այսօր լրագրողներին հայտնեց «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը` հավելելով, որ անալոգային հեռարձակումն անջատելուց տասը օր առաջ տեղյակ կպահեն հասարակությանը:
Ըստ նրա` հեռուստատեսության թվայնացումից խուսափել ուղղակի հնարավոր չէր, քանի որ թվային հեռարձակման անցնելը միայն հայաստանյան ներքին պրոցես չէր, Հայաստանն ինքն իրեն չէր որոշել անցնել դրան:
«Խնդիրն այն է, որ աշխարհը վաղուց անցել է թվային հեռարձակման, և եթե ՀՀ քաղաքացին փորձեր անալոգային հեռուստացույց գնել, մենք հաղորդիչ կայանների հետ խնդիր կունենայինք: Բացի այդ` այլևս անալոգային սարքեր չեն արտադրվում, և մենք մի շարք խնդիրների առջև էինք կանգնելու: Որևէ մեկը դժվար կարողանա գտնել անալոգային հեռուստացույց, որն արտադրվել է 2015-ին, հիմա միայն թվային են արտադրում, ուստի մենք անալոգային հեռարձակման ժամկետը երկարացնելու այլընտրանք չունեինք»,- ասաց Ամալյանը` հավելելով, որ առանց այն էլ նախատեսվածից /2015-ի հունիս/ երկարաձգվել է ժամկետը:
Ըստ նրա` Հայաստանին տրվել է այդ հնարավորությունը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ սոցիալապես անապահով խավը չի կարող սարքը գնել: Պետբյուջեի հատկացումների միջոցով արդեն 48 737 ընդունիչ սարք է գնվել` անապահով ընտանիքներին բաժանելու համար: Ի դեպ, դրանցից 2000-ն ուղարկել են Արցախ:
«Բացի Երևանի, Վայոց ձորի և Արմավիրի մարզերից, մյուս բոլոր մարզերում արդեն ավարտվել է հաղորդիչ սարքերի բաժանումը: Այս սարքեր են բաժանումը Վայոց ձորում: Ինչ վերաբերում է անալոգային հեռարձակման անջատման փուլին, ապա երբ կստանանք համապատասխան փաստաթուղթը, որ բոլոր սարքերը բաշխված են, նոր միայն կանջատենք այն»,- ասաց Ամալյանը: