Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բուհ չընդունված՝ բողոքող դիմորդները երկու հայցադիմում են մուտքագրել Վարչական դատարան, որոնցով վիճարկում եմ բուհեր ընդունելության վերաբերյալ կառավարության որոշումը՝ ըստ Yerkir.am-ի լրագրողներին հայտնեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
«Կան դիմորդներ, որ բարձր գնահատականներ են ստացել և ընդունվել են ոչ ցանկալի բաժին, այսինքն՝ դատարանի առջև խնդիր է դրվել անվավեր ճանաչելու հետ մեկտեղ, այդ դիմորդներին տեղավորել իրենց ցանկացած բաժիններում: Ընդ որում, առաջին հայցը չի լուծում դիմորդների խնդիրը և դրանով պետությանը՝ ՀՀ կառավարությանը, ցանկանում ենք ցույց տալ, որ այս պայքարն արդար է եղել և իրապես նրանց նկատմամբ կիրառվել է ոչ իրավաչափ որոշում։ Երկրորդ հայցով պահանջում ենք արդեն անհատական մակարդակում դիմորդների նկատմամբ կարգի կիրառումը ճանաչել անվավեր և ռեաբիլիտացնել նրանց»,- ասաց Կոչուբաևը։
Նա նշեց, որ խախտված իրավուքները տարբեր են, ուստի յուրաքանչյուր դիմորդի համար առանձին պահանջ է դրվել։
Փաստաբանն ասաց, որ հայցերից մեկով միջնորդել են դատարանին կիրառել հայցի ապահովման միջոց և ժամանակավորապես հայցն ապահովել, ինչը հնարավորություն կտա մինչև սեպտեմբերի 1-ը դիմորդներին ուսանողի կարգավիճակ տալ՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։
«Հնարավոր է՝ գործընթացը տևի 6 ամիս, կամ մեկ-երկու տարի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հնարավոր է, որ պատասխանողը՝ Կառավարությունը, Վերաքննիչ և Վճռաբեկ բողոք ներկայացնի: Հայցերից մեկով վարչական դատարանին միջնորդել ենք կիրառել հայցի ապահովման միջոց և ժամանակավորապես հայցը բավարարել, ինչը մեզ հնարավորություն կտա մինչև սեպտեմբերի 1-ը դիմորդներին ուսանողի կարգավիճակ տալ, մինչև գործով վերջնական դատական ակտը կլինի»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե նախկինում նշել են, որ նախատեսում են դիմել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան, փաստաբանը նշեց, որ երկու ճանապարհ կա՝ կա´մ դիմել Վարչական և Վճռաբեկ դատարան, կա´մ դիմել ՍԴ և Եվրոպական դատարան: Սակայն, քանի որ ՍԴ-ում ճգնաժամային իրավիճակ է և քվորումի խնդիր կա և սահմանադրական գանգատը մնալու էր առանց քննության, մինչև համալրումներ չլինեին, այդ պատճառով որոշել են դիմել Վարչական դատարան։
«Եվրոպական դատարանը մենք դիտարկում ենք այն պարագայում, եթե ՀՀ դատարանները չկայացնեն դիմորդներին բավարարող որոշում»,- ասաց փաստաբանը:
Մանրամասն՝ տեսանյութում․