Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խոնարհվելով մեր բոլոր արյուն թափած, զոհված ազատամարտիկների, զինվորականների, սպաների, որդիների հիշատակի, շիրիմների առջև, այնուամենայնիվ, պետք է հասկանանք, որ պայքարն է փրկությունը, Ֆրանսիայի հրապարակում շարունակվող հանրահավաքի ժամանակ ասաց Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Այսօրվա իշխանությունները ժողովրդին ներշնչում են, թե Թուրքիան և Ադրբեջանն ուժեղ են, ուստի պետք է ենթարկվենք նրանց։ Այդպես չէ, թուրքը չի կարող մեզ ծնկի իջեցնել։ Մենք պետք է մեր պայքարը մինչև վերջ շարունակենք»,- ասաց Սեյրան Օհանյանը։
Նա հավելեց՝ մինչև պատերազմն էլ գործող իշխանություններն այսպիսի գործելաոճ էին բանեցնում, այնինչ այդ ժամանակ հնարավոր էր խելացի բանակցային քաղաքականությամբ երկիրը չներգրավել պատերազմում։ Պատերազմի ժամանակ էլ հնարավոր էր հաղթանակ տանել, եթե իշխանությունները քաոս չստեղծեին։
Ավելին՝ տեսանյութով: