կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-09 15:30
Տնտեսական

Հարկային նոր օրենսգրքով որոշ դեպքերում կլինի հարկերի իջեցում. Պավել Սաֆարյան

Հարկային նոր օրենսգրքով որոշ դեպքերում կլինի հարկերի իջեցում. Պավել Սաֆարյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ֆինանսների փոխնախարար  Պավել Սաֆարյանը, խոսելով հարկային օրենսգրքի մասին, նախ նշեց, որ ինքն անձամբ չի զբաղվել այդ օրենսգրքի մշակմամբ, սակայն բոլոր դիտողություններն ու առաջարկները վստահաբար կարող են քննարկվել: Նա հավելեց, որ հարկային օրենսգիրքը դեռ քննարկումների փուլում է:

Նշենք, որ հարկային օրենսգիրքը պետք է լայն քննարկումների փուլ անցնի հանրության շրջանում և ԱԺ-ում: Այն արդեն դժգոհությունների տեղիք է տվել, քանի որ օրենքի ուժով հարկերն ավելի են բարձրացվելու, ծանրացվելու:

Պավել Սաֆարյանի կարծիքով` հարկային օրենսգրքում միանշանակորեն դրված չէ` բարձրացնել հարկերը, որոշ դեպքերում կա նույնիսկ հարկերի իջեցում:

«Հարկային օրենսգիրքը կատարված փաստ մի' ընդունեք,  այն դեռևս չի ընդունվել, քննարկումների փուլում է»,- ասաց նա:

Հարցին, թե արդյո՞ք կա ռիսկ, որ բյուջեն չի կատարվի, ֆինանսների փոխնախարարը պատասխանեց, որ որոշ ռիկսեր կան, սակայն փաստարկներ էլ չկան, որ բյուջեն չի կատարվելու, որովհետև կառավարությունը կփորձի չեզոքացնել այդ ռիսկերը: