Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պատմությունը ցույց է տվել, որ երբ հայ ազգը եղել է միասնական ու ամուր, իր հետ հաշվի են նստել հակառակորդները` Yerkir.am-ի ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը Գյումրիի Շառլ Ազնավուրի հրապարակում՝ «Դիմադրություն» շարժման իրազեկման երթի ժամանակ։
«Մեր ամբողջ պատմությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը եւ Թուրքիան իրենց նպատակներից երբեք հետ չեն կանգնել։ Այս իշխանությունը մեր երկիրը տանում է դեպի թուրքահպատակություն։ Մեր պայքարն է, որ մենք չկուզիկանանք, ծնկի չգանք թուրքի առջեւ, շարունակենք մեր պայքարը։ Ես երբեւէ որեւէ բան չեմ անձնավորել, բայց եկել է պահը, որ պետք է ասենք, որ այս անձի շուրջ ստեղծված իշխանությունը մեզ պետք չէ։ Առանց Նիկոլ է պետք մեզ այս հայրենիքը»,- ասաց Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով՝ պատերազմում պարտությունից հետո էլ այս իշխանությունը դասեր չքաղեց եւ որեւէ բան չարեց բանակը վերականգնելու ուղղությամբ, ինչի վկայությունն այն է, որ թշնամին ներխուժում է արդեն Հայաստանի ինքնիշխան տարածք։
«Խաղաղությունը չեն մուրում։ Այն ստանում են հզորությամբ, ուժով, միջազգային եւ ազգային երաշխիքներով։ Խաղաղության համար երաշխիքը ազգայինն է, բանակն է, միասնականությունն է։ Երբ որ իշխանությունն ասում է, որ արտաքին աշխարհը, հանրությունն ուզում է, որ Արցախի ինքնության շեմն իջեցվի, նկատի ունի Ադրբեջանին եւ Թուրքիային։ Իրենց թվում է, որ եթե մենք լուռ մնանք, հանձնվենք, թուրքը կհամակերպվի այն փաստաթղթով, որով մեզ խաղաղություն է պարտադրվում»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը։
Նշենք, որ ապակենտրոն, ցանցային «Դիմադրություն» շարժման պայքարի շրջանակում ապրիլի 25-ից իրազեկման ակցիաներ են տեղի ունենում Երևանի տարբեր հատվածներում։ Զուգահեռ խորհրդանշական 4 վայրերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Ապարանից արժանապատիվ քաղաքացիները քայլերթերով շարժվում են դեպի Երևան, որպեսզի մայիսի 1-ին ժամը 16։00 միանան համընդհանուր հանրահավաքում։
Մանրամասն՝ տեսանյութում․