կարևոր
3907 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-14 15:52
Քաղաքական

Ադրբեջանն օգտվում է մեր` ծնկի իջած վիճակից ավելի ծնկի իջնելուց․ Սեյրան Օհանյան

ԱԺ խորհուրդը հերթական անգամ բոյկոտեց այն առաջարկությունը, որ մենք էինք արել, առաջարկություն՝  իրավիճակից ելնելով։ Սա համահունչ էր այն առաջարկություններին, որ մենք արել էինք սեպտեմբերի 13-14-ին և նաև Ադրբեջանի Միլի Միջլիսի հայտարարությանն ի պատասխան։  Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Տարբերությունը մեկն է, որ մենք նշում ենք այն բոլոր խնդիրները որոնք կան, այն բոլոր փաստերը, որոնք իրողություն են, Արցախի ժողովրդի ինքնորոշման գաղափարը, Արցախի Հանրապետություն և ՀՀ հանձնառությունը տեր լինելու Արցախի ժողովրդին։ Իրենց տեքստի մեջ որևիցե մի այդպիսի բան չկար, և նաև մենք գտնում ենք, որ այդպիսի տեքստը ոչինչ չի ասում, որը անատամ հայտարարություն է։ Կմասնակցենք, թե՝ չէ, կորոշի խմբակցությունը։ Իրենք ասում են, փաստել զուտ իրողությունը, քննադել Ադրբեջանի գործողությունները, և չասել, չխոսել Արցախի ինքնորոշման մասին։ Ադրբեջանի այսպիսի գործողությունների ընթացքում անընդունելի է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Արցախը եթե լինի Ադրբեջանի կազմում, և  լինի այս բոլոր հետապնդումները, սադրանքները Արցախի ժողովրդի հանդեպ շարունակվեն, երբ այնտեղ խաղաղապահներ չլինի, Հայաստանը որևէ հանձնառություն չունենա,Ա րցախում որևիցէ մեկը կմն՞ա հայ բնակիչներից»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ ՔՊ-ն դեմ է, որովհետև իրենք ասում են այդ տերմինաբանությունը մեզ կարող է վնասել․ «Ես էլ ասում եմ, ծնկի իջած վիճակից, ավելի ծնկի իջնելուց է Ադրբեջանը օգտվում և անընդհատ շարունակում է ճնշումները։ Դրա համար մենք պետք է ասենք մեր տեսակետները, և միջազգային հանրությունն է խոսում Արցախի ինքնորոշման մասին, Արցախը ինքնորոշվել է այնպես ինչպես Հայաստանը և Ադրբեջանը Խորհրդային փլուզումից հետո Խորհրդային միության օրենքներով, այնուհետև ապահովել է իր զարգացումը, հանրաքվե է տեղի ունեցել, դրանով ձևավորվել է Արցախի Հանրապետությունը։ Իսկ մինչև այս վիճակը միշտ ասվում էր դուք եք տերը Արցախի, դուք եք որոշում ամեն ինչ, իսկ հիմա չա՞սել, որ Հայաստանը հանձնառություն ունի, ի վերջո Հայաստանի հանձնառությունը նաև Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ է ձևավորված նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ»,- նշեց պատգամավորը։

Պատգամավորը փաստում է, որ ՀՀ իշխանությունները իրենց բոլոր գործողություններով, բանակցային ամբողջ գործընթացով ասում են, որ ձեռքները քաշել ենք Արցախից․ «Ասում էն ՌԴ խաղաղապահներ դուք եք ապահովում անվտանգությունը և մնացած բոլոր խնդիրները, դուք էլ կատարեք։ Քաղաքական խմբավորման պատգամավորները ի՞նչ են ասում, ասում են մեզանից ինչ եք ուզում, այնտեղ ռուսներն են, խաղաղապահ ուժերն են, իսկ մենք մեր հայտարարության մեջ ասում ենք հետևյալը, աջակցություն ցուցաբերելով ՌԴ-ին, խաղաղապահ ուժերին, որովհետև ի վերջո պետք է համագործակցել, շնորհակալ լինել, սկզբունքներ ներկայացնել, որ իրենք իրենց պարտականությունները ավելի լավ կատարեն, իսկ իրենք ասում են՝ հորդորում ենք ՌԴ խաղաղապահ ուժերին, որ իրենք այնտեղ կատարեն այդ խնդիրները»,- ավելացրեց խմբակցության ղեկավարը։