Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի ավագանին այօրվա արտահերթ նիստի ժամանակ քննարկեց Երևան քաղաքի Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշման նախագիծը: Այն ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը:
«Նախագծով նախատեսվում է Երևան քաղաքի Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղիի աշխատանքների կազմակերպումը հանձնել հավատարմագրային կառավարման՝ ելնելով ավտոկայանատեղիի գործունեության արդյունավետության բարձրացման և ներդրումների ներգրավման անհրաժեշտությունից», հավելելով`«Երևան քաղաքի փոքր կենտրոնը տրանսպորտային միջոցների կայանումից ազատելու և ստացիոնար կայանատեղեր ապահովելու նպատակով Երևան քաղաքի Ազատության հրապարակում կառուցվել է ստորգետնյա ավտոկայանատեղի, որը նախատեսված է շուրջ 500 ավտոմեքենայի համար:
Երևան համայնքի սեփականությունը համարվող Ազատության հրապարակի ստորգետնյա կայանատեղիի աշխատանքներն իրականացվում է «Երևանտրանս» ՓԲԸ-ի կողմից, որի պայմանագրի ժամկետը լրացել է, իսկ 2013-2018թթ. ֆինանսական ցուցանիշների համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ ավտոկայանատեղին գործում է թերբեռնված՝ հատկապես ձմռան ամիսներին»:
Ինչ վերաբերում է շուրջ 10 տարի առաջ տեղադրված գործող տեսահսկման համակարգին, ապա նա նշեց, որ այն ունի արդիականացման խիստ անհրաժեշտություն:
«Համակարգի արդիականացման արդյունքում նախատեսվում է տեղադրել նոր, ժամանակակից տեսախցիկներ՝ որակական բարձր չափանիշներով, որը հետագայում կարող է օգտագործվել «խելացի» կառավարման համակարգի շրջանակում: Նախատեսվում է ներդնել ավտոկայանատեղիի մուտքի և ելքի ավտոմատ կառավարման և վճարման համակարգ, ինչպես նաև կատարել վերանորոգման աշխատանքներ»,- նշեց նա:
Ծրագրով նախատեսվում է ամբողջությամբ արդիականացնել լուսավորության համակարգը և ավտոկայանատեղիի զբաղվածությունը զգալիորեն մեծացնել: Հավատարմագրային կառավարման տրամադրման արդյունքում նախատեսվում է բարձրացնել կառավարման արդյունավետությունը, ներդնել զեղչային համակարգ, լայնորեն կիրառել էլեկտրոնային վճարման եղանակները, առաջարկել երկարաժամկետ և/կամ մեծ թվով մեքենաներ ունեցող բաժանորդների համար նախատեսված վճարային փաթեթներ:
«Ըստ որոշման, կթույլատրվի Երևանի քաղաքապետին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարել մրցույթ՝ Երևան համայնքի սեփականություն համարվող Երևան քաղաքի Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ»,-ընդգծեց Սարգսյանը:
«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի այն հարցրին, թե հաշվի առնելով դրված չափորոշիչները՝ արդյոք իրենք ունեն աչքի առաջ կազմակերպություններ, որոնք հնարավոր է` տեղավորվեն այս պայմաններում, և եթե կա հետազոտություն, քանիսն են դրանք, Սարգյանը պատասխանեց.-«Ի՞նչ քայլեր պետք է իրականացվեն, եթե մրցույթին մասնակցություն չցուցաբերվի: Որոշման նախագծում երկու նախապայման ենք նշել` շուրջ 300 միլիոն դրամի միջին հաշվարկային շրջանառություն և առնվազն երեք տարվա ոլորտի փորձ», եզրափակելով` «Կարծում եմ, որ նման ընկերություններ կան և կարող են հայկական և օտարերկրյա կազմակերպությունները մասնակցել, մեր աչքի առաջ չունենք նման կազմակերպություն, բաց մրցույթ է լինելու»:
Որոշման նախագիծն ընդունվեց 40 կողմ և 6 ձեռնպահ ձայներով: