կարևոր
3523 դիտում, 1 օր առաջ - 2025-06-11 18:37
Քաղաքական

Հայ Առաքելական Եկեղեցին ռևանշիuտական քարոզ է անում, իր ժողովրդին տանում դեպի աղետ. Փաշազադե

Հայ Առաքելական Եկեղեցին ռևանշիuտական քարոզ է անում, իր ժողովրդին տանում դեպի աղետ. Փաշազադե

Հայ Առաքելական Եկեղեցին ռևանշիստական քարոզ է անում, իր ժողովրդին տանում է դեպի աղետ, ասել է Ադրբեջանի Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն:

Նա բողոքի նամակ է հղել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյին՝ ընդգծելով, որ կրոնական առաջնորդները պետք է ծառայեն Միասնական Արարչին և Ճշմարտությանը, խթանեն խաղաղությունն ու փոխըմբռնումը և չսադրեն հակամարտություններ։

«Ես կոչ եմ անում Եկեղեցական համաշխարհային խորհրդին չաջակցել ռևանշիստական ​​քարոզչությանը, որը խախտում է փխրուն խաղաղությունը», – ասվում է նամակում։

Փաշազադեն առաջարկել է, որ ԵՀԽ-ն պատվիրակություն ուղարկի տարածաշրջանում իրական իրավիճակին ծանոթանալու համար։ Նա ասել է, թե 86,600 քառակուսի կիլոմետր տարածք զբաղեցնող Ադրբեջանի տարածքում «Արցախ» անունով վարչական միավոր «չկա» (չակերտները՝ Խմբ.):

«Նույնիսկ Հայաստանի վարչապետն էր ստիպված ճանաչել այս պատմական իրողությունը», – նշել է նա։