Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ձեզանից յուրաքանչյուրը, որ այս հրապարակում է, զրկանքների, տառապանքի գնով դիմադրելով բռնություններին պայքարում է մեկ նպատակի համար՝ պաշտպանություն Արցախի և Հայաստանի։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ, Ազգային կոմիտեի անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Ձեզանից որևէ մեկն այս օրերին այս հրապարակում չէ այս հարթակից որևէ մեկին իշխանության բերելու համար։
Մի քանի անգամ ասել եմ,նորից կրկնեմ՝ մենք չենք պայքարում նրա համար, որ մեզանից մեկն իշխանություն լինի, այլ պայքարում ենք, որ առհասարակ Հայաստանն իշխանություն ունենա։ Հետևաբար՝ Ձեր պայքարը՝ սրբազան պայքար է»,- ասաց նա:
Սաղաթելյանի խոսքով, Հայաստանում և աշխարհի ցանկացած անկյունում ապրող մարդ չի կարող անտարբեր լինել, չի կարող իր առօրեայով ապրել. «Մեր քույրերն ու եղբայրները ցեղասպանության եզրին են։ Կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր այս հրապարակում չեն եկե՛ք, միացե՛ց, խնդում ենք, աղաչում ենք, պահանջում ենք , եկե՛ք միացե՛ք»,- ասաց քաղաքական գործիչը։
Միևնույն ժամանակ Սաղաթելյանը նշեց, որ արցախցին մենակ չէ։ Թեև կան բազմաթիվ խնդիրներ ՝ անվտանգությունից մինչև սննդի ապահովում. «Դուք այսօր ամենօրյա պայքարով պաշտպանում է Հայաստանի որևէ գյուղ, պայքարում է արցախցու համար, պետք է շարունակենք այս պայքարը։ Այսօր Արցախն ու Հայաստանն անպաշտպան են, որովհետև այս շենքում նստածներն օտար են, ցեղասպանության հանցակից են»,- հավելեց ՀՅԴ գործիչը։
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ կարեւոր է կազմակերպել ցանցային ապակենտրոն պայքար եւ դա տարածել ամբողջ հանրապետությունում:
«Երեկ եւ ասյօր շուրջ 500 քաղաքացիներ են բերման ենթարկվել: Մեր ընկերներին կեղծ քրեական գործեր են հարուցում, որ կարողանան կասեցնել այս պայքարի ընթացքը: Այս սրիկաները հասկանալով ձեր ուժը, քննարկում են նույնիսկ պարետային ժամ հաստատելու հարցը: Ես ձեզ ասում եմ՝ ձեզ ոչ պարետային ժամն է փրկելու, ոչ ռազմական դրությունը, դուք այլընտրանք չունեք, պետք է գնաք եւ վերջ»:
Ներկաները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ, թշնամի»: