|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Մայիսի 4-ին Հրապարակ TV առցանց հեռուստաալիքի «Հանդիպում» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանը:
Նա խոսել է համահայկական կառույցների և մասնավորապես Դաշնակցության աշխատանքներում մարտավարական բնույթի փոփոխությունների մասին, որոնք անհրաժեշտություն էին դարձել Արցախյան վերջին պատերազմի և այդ պատերազմում ՀՀ իշխանությունների դրսևորած անճարակ կեցվածքի պատճառով:
Հրաչ Վարժապետյանն անդրադարձել է նաև պատերազմի օրերին և պատերազմից հետո արևմտյան երկրների և մասնավորապես Ֆրանսիայի պահվածքին, նշելով, որ թեև Ֆրանսիան այդ օրերին հանդես եկավ բավականին հայանպաստ հայտարարություններով, այդուհանդերձ դրանք չէին կարող բավարարել հայ համայնքին: «Մեր աշխատանքների ամենադժվար և ամենաբարդ բաժինը, բնականաբար, պատերազմին հաջորդած ժամանակաշրջանի հետ է կապված: Խոսքն այլևս միայն մեր ամենօրյա աշխատանքների մասին չէ: Նորանոր հանգամանքներ են առաջացել ամենատարբեր ուղղություններով՝ քաղաքական, տնտեսական, հիմա արդեն նաև զինվորական: Տարբեր փոփոխություններ կրեցին նաև հայրենի իշխանությունների հետ հարաբերությունները՝ ցավոք սրտի վատ իմաստով»,- նշել է Հրաչ Վարժապետյանը:
Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ներհայաստանյան խնդիրներին, առաջիկա արտահերթ ընտրություններին, հայրենիք-սփյուռք կապերի ներկա վիճակին և Արցախի ապագայի հետ կապված՝ Դաշնակցության մոտեցումներին:
Խոսելով Արցախի հետագա ճակատագրի մասին՝ Հրաչ Վարժապետյանը մասնավորապես ընդգծել է. «Մենք արցախյան օրակարգով քաղաքական և քարոզչական մեր զենքերը վայր չենք դրել: Արցախի անկախության ճանաչման ուղղությամբ մեր աշխատանքները պետք է շարունակենք և արդեն իսկ շարունակում ենք: Այդ օրակարգը մեզ համար մնում է հրատապ օրակարգ, որովհետև մենք հավատացած ենք, որ Արցախի փրկության հիմնական կետը, օղակը միջազգային ճանաչումն է»:
Մանրամասները՝ տեսանյութում