Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԲԺիշկ, ազատամարտիկ, 44-օրյայի մասնակից, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ներկայացուցիչ Հայկազ Հարությունյանը գրում է․
«2020 թվական։ հոկտեմբեր։ Արցախի հյուսիսային բարձունքներ։
Մռովի լանջերի ականների պայթյունների տակ մեր ստորաբաժանումը իր համար ապաստարաններ ու դիրքեր էր կառուցում Արցախը այլևս նոր սահմաններ ունի, որի պահպանման գործում իր դերը ունի նաև մեր՝ դաշնակցություն գումարտակը։ Ես այդ գումարտակի այն բժիշկն էի, ում բախտ էր վիճակվել դիրքեր բարձրանալ, ու այնտեղ բուժկետ-ապաստարան կառուցել…
Այդպես ես իմ ընկերների հետ կառուցում էինք մեր ապաստարաններն ու բուժկետը։ Իմ մշտական օգնականը ապագա բժիշկ Կիմն էր իմ ընկերը…
Բուժկետի համար լեռան լանջին գետնափոր ապաստարան էինք սարքում մի քանի օր անց այդ գործի ընթացքում Կիմի հետ նստեցինք շունչ առնելու ու սկսեցինք խոսել…
-Կիմ բա մենք հիմա այստեղ ենք, Արցախում իսկ ադրբեջանցիները մեր գյուղից 1-2 կիլոմետր հեռավորության վրա են, բա որ մեր գյուղի վրա էլ հարձակվե՞ն..
-բարդ ա, մենք այստե՛ղ, մեր գյուղի վրա հարձակվե՞ն…
Լռություն տիրեց մի քանի րոպե Կիմի խոսքից հետո։
Հետո կրկին Կիմը
- Մենք այստեղ ենք մեզ բաժին հասած սահմանը պահելու,
Ու եթե բոլորն էլ իրենք իրենց բաժին հասած սահմանին ամուր կանգնած լինեն մեր գյուղում էլ հիմա ուրիշ տղերք այս մտքերի մեջ կլինեն…
-Մի խոսքով մենք մեր բաժին կռիվը պետք է տանք, հավատալով որ մեր գյուղում սահման պահող տղերքն էլ իրենք իրենց բաժին կռիվը պատվով կտան։
Ու այդպես էլ սկսեցինք շարունակել մեր բաժին դիրքը ամրացնելու աշխատանքները։
Անցան օրեր, մեր բաժին մարտական դիրրք-հողակտորը այլևս զուտ հողակտոր չէր այդտեղ Կիմի ու Մայիս վերջին սրտի բաբախններն էին, ու այդ հողը, որին Շահենի Վահեյի արյան հետքերն էին կրում այլևս նաև Մայիսի ու Կիմի արյունն էլ խառնվել։ Արդեն Երկու տարի է անցել այժմ քո սև քարի միջից դու մեզ ժպտում ես Կիմ , դու ինչպես այն երգում, որ մենք ամեն անգամ շիրիմիդ գալուց երգում ենք պետք է հանգիստ հող մտնեիր, քանի որ հույսդ մենք են քո ընկերները քո շրջապատը, սակայն…
Արդեն երկու տարի է անցել բայց մենք քո հույսը դեռ չենք արդարացրել, քո տարած պայքարը դեռ հաղթանակներ չի տեսել և ցավոք…
Մենք ոչ թե պայքարն ենք կիսատ թողել, այլ օր- օրի նոր հողակտորներ ենք հանձնում, սահմանին կանգնած տղերքի շարքերը նոսրանում են, իսկ ձեր շարքեր՝ հավերժ զինվորներ ավելանում… թշնամին մեր հողում մեզ մատ է թափ տալիս, իսկ մեր առաջնորդը՝ օտարի դռների առաջ վախվորած աջ ու ձախ է վազում…
Կիմ, Մայիս և մյուս տղաներ, մենք ձեր կյանքն ու պայքարը թույլ չենք տա աննպատակ դարձնեն, մենք ձեր կյանքի համար պայքարել ենք ու դեռ կպայքարենք…»։