Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե հույս ունի՝ Թուրքիայի ձգտումները անկեղծ են։ Նույն օրը ցեղասպանության հիշատակի արարողություններին Թուրքիայի իշխանություններն արձագանքել են ահաբեկչական ու հայատյաց «գորշ գայլեր» խմբավորման խորհրդանիշը ցույց տալով։ Ա՞յս ձգտումների մասին է խոսքը։
Որպեսզի շատերի համար պարզ լինի, թե ովքեր են այդ «գորշ գայլերը», նշեմ, որ այդ անունով ֆաշիստական կազմակերպությունըբ ստեղծվել է 1948-ին՝ նպատակ ունենալով տարածել թուրքական գերազանցության գաղափարը՝ ատելություն սերմանելով Թուրքիայի հետ պատմական ու տարածքային խնդիրներ ունեցող ազգերի ու պետությունների՝ այդ թվում Հայաստանի նկատմամբ։
«Գորշ գայլերի» ահաբեկչական խմբավորման անդամները ակտիվ մասնակցել են ինչպես 1990-ականների, այնպես էլ 2020-ի Արցախի պատերազմում և դաժանաբար սպանել բազմաթիվ հայ զինվորների և խաղաղ բնակիչների։
2014-ին, երբ Երևան էին եկել «գորշ գայլերի» երկու ներկայացուցիչներ ու այդ խորհրդանիշով նկարվել այստեղ, մեծ աղմուկ բարձրացավ, որից հետո այդ թուրքերի մուտքը մեր երկիր արգելվեց՝ հայատյաց քարոզչության համար։
Թուրքիայի հետ խաղաղության ու եղբայրության կոչեր հնչեցնող հայաստանյան իշխանությունը գիտի՞ արդյոք, որ այսօր էլ թուրքական իշխանությունը՝ Էրդողանի գլխավորությամբ, «գորշ գայլերի» հովանավորն է, և անհրաժեշտության դեպքում հենց նրանց ձեռքով են իրականացնում էթնիկ կոտորածները։
Ճիշտ է Նիկոլ Փաշինյանը, երբ նշում է, թե Թուրքիան իր ձգտումներում անկեղծ է։ Այո, անկեղծ է Թուրքիան՝ ցույց տալով երախը բացող թուրքական գորշ գայլի նշանը՝ որպես Հայաստանը և հայերին հոշոտելու խորհրդանիշ։
Հայերը ևս պետք է անկեղծ լինեն և ինքնախաբեության փոխարեն նայեն դառը ճշմարտությանն ու պատրաստվեն ճակատագրական պահերի։
Նաիրի Հոխիկյան
մեդիափորձագետ