կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-28 15:22
Աշխարհ

Գերմանիայի ԱԳՆ-ի խորհրդական է դարձել «Գորշ գայլերի» հետ սերտորեն կապված Նուրհան Սոյքանը

Գերմանիայի ԱԳՆ-ի խորհրդական է դարձել «Գորշ գայլերի» հետ սերտորեն կապված Նուրհան Սոյքանը

Գերմանիայում սկանդալ է բռնկվել կապված այն բանի հետ, որ երկրի արտգործնախարարություն, որպես խորհրդական, աշխատանքի է ընդունվել օդիոզ անձնավորություն` Գերմանիայի մուսուլմանների կենտրոնական խորհրդի փոխնախագահ Նուրհան Սոյքանը, որը սերտ կապեր ունի թուրքական «Գորշ գայլեր» ազգայնամոլական, նեոֆաշիստական կազմակերպության հետ. ըստ Yerkir.am-ի` տեղեկացնումէ EADaily-ն:

ԱԳՆ-ի որոշում քննադատվել է նույնիսկ Գերմանիայի իշխող կոալիցիայի կողմից: Մասնավորապես` կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միությունից Բունդեսթագի պատգամավոր Մաթիաս Միդելբերգը հայտարարել է. «Նրանք, ովքեր իրենց շարքերում հանդուրժում են աջ ծայրահեղականությունն ու ազգայնականությունը, չեն կարող լինել գերմանական պետության գործընկերներ: Արտաքին գործերի դաշնային նախարարությունը պետք է բացատրություն տա»:

Սակայն Գերմանիայի ԱԳՆ-ն համաձայն չէ քննադատությունների հետ, ըստ գերատեսչության` հարկավոր է հաշվի առնել բոլոր կրոնների ներկայացուցիչների կարծիքը, իսկ Սոյքանը ամենաշատն է համապատասխանում այդ դերին, քանի որ կկարողանա «ավելի լավ հասկանալ հավատքների ազդեցությունը հասարակության և քաղաքականության վրա»:

Ավելի վաղ yerkir.am-ը տեղեկացրել էր, որ գերմանական «Կանաչներ» կուսակցությունը Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա դաշնային տարածքում տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններում առաջադրել  է արմատական իսլամական Milli Görüs  (թուրքերենից թարգմանաբար`«Ազգային կարծիք») կազմակերպության անդամ Սելվեթ Քոչաբեյի թեկնածությունը: Ընտրություններն անցկացվելու են 2020-ի սեպտեմբերի 13-ին:

Milli Görüs կազմակերպությունը պաշտոնապես գտնվում է  Գերմանիայի սահմանադրության պաշտպանության բյուրոյի հսկողության տակ և հատուկ ծառայությունների կողմից դիտարկվում է որպես արմատական: