|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Ադանայի համալսարանը ցանկանում են անվանակոչել «Գորշ գայլերի» առաջնորդի անունով. հայտնում է evrensel.net կայքը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիին և առաջարկել ԱՇԿ հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ Ադանայի գիտությունների և տեխնոլոգիական համալսարանը անվանակոչել հանրապետական Թուրքիայի ամենաազդեցիկ քաղաքական դեմքերից մեկի, ազգայնամոլների առաջնորդ, ԱՇԿ հիմնադիր Ալփարսլան Թյուրքեշի անունով:
Զանգից անմիջապես հետո Ազգային մեջլիսում օրինագիծ առաջարկվեց, որի տակ կար ԱՇԿ նախկին անդամ, այնուհետև Էրդողանի կուսակցություն տեղափոխված Յըլդըրըմ Թյուրքեշի (Ալփարսլան Թյուրքեշի որդու) ստորագրությունը: Օրինագծում նշվում էր, որ նման պրակտիկա կիրառվել է նաև այլ հայտնի դեմքերից` Բյուլենթ Էջևիթի, Սուլեյման Դեմիրելի, Նեջմեթթին Էրբաքանի դեպքում: