Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի բնակիչների մեծ մասն աջակցում է ազգային հավաքականի ֆուտբոլիստ Դեմիրալին, ով Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում Ավստրիայի հավաքականի հետ հանդիպման ժամանակ ցույց է տվել աջ արմատական «գորշ գայլեր» խմբավորման թուրք ազգայնականների ժեստը: Այս մասին են վկայում Arenda սոցիոլոգիական ընկերության անցկացրած հարցման արդյունքները X. It’s what’s happening / X (twitter.com)։ Այդ տվյալներով՝ թուրքերի 77,2 տոկոսը Դեմիրալի ժեստն ազգայնական չի համարում։ Բացի այդ, հանրապետության քաղաքացիների 79 տոկոսը սխալ է համարում Ավստրիայի իշխանությունների որոշումը՝ արգելել «գորշ գայլերի» ժեստը երկրի տարածքում: Նման տեսակետ ունի նաեւ հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության ղեկավար Օզգյուր Օզելը. «Եթե Դեմիրալը պատժվի, սխալ կլինի։ Դրա դեմ պետք է բողոքել։ Դա կլինի մեծ անարդարություն: Մենք ճիշտ չենք համարում այլ նշանակություն տալ մի բանի, որն ուղղակի քաղաքական խորհրդանիշ չէ, եւ մի բանի, որն օգտագործվել է շատ այլ կուսակցությունների կողմից։ Առավել եւս Դեմիրալը բացատրել է, թե ինչու է դա արել, եւ փորձել բարձրացնել ազգային հավաքականի ոգին» Telegram: Contact @turkeyabout: Վերջապես, հարցվածների 67,3% - ը հայտարարել է՝ եվրոպական երկրներում բնակվող թուրքերը բախվում են ազգայնականության դրսեւորումների հետ։
Թուրք ֆուտբոլիստը, ով հանդիպման ժամանակ ցույց է տվել «գորշ գայլերի» խորհրդանիշը եւ որակազրկվել, թրենդ է սահմանել: Ժեստը զանգվածաբար ցուցադրել են թուրք երկրպագուները Բեռլինում Թուրքիայի եւ Նիդերլանդների հավաքականների հանդիպման ժամանակ՝ Էրդողանի ներկայությամբ։
«գորշ գայլերը» ծայրահեղ աջ ազգայնականների թուրքական կազմակերպություն է։ Դա ազգայնական շարժում կուսակցության արմատական թեւն է, որը մաս է կազմում Էրդողանի կոալիցիայի, որը ստեղծվել է 1969 թ-ին թուրք քաղաքական գործիչ Ալփարսլան Թյուրքեշի կողմից։ Հավատարիմ է պանթուրքիզմի գաղափարախոսությանը։ Կազմակերպության նպատակն է հռչակվել մեծ թուրանի ստեղծումը թուրքական ազգային ավանդույթի, մշակույթի եւ սոցիալակն կառուցվածքի հիման վրա: Արդեն 1969-ին սկսեցին ակտիվորեն ստեղծվել մարտական ճամբարներ, որոնցում վերապատրաստվել է 100 հազար մարդ: 1970-1980-ական թվականներին կազմակերպությունը վերածվեց լիարժեք ռազմականացված կազմավորման, որը սերտ կապեր ուներ ՆԱՏՕ-ի «Գլադիո» ահաբեկչական կազմակերպությունների միջազգային ցանցի հետ։ Այս ընթացքում «գայլերը» կազմակերպել են մի շարք սպանություններ եւ ահաբեկչական գործողություններ։ Նրանց զոհերը հիմնականում եղել են ժողովրդավարական կազմակերպությունների՝ Թուրքիայի Աշխատավորական, Սոցիալիստական աշխատավորական կուսակցությունների, արհմիութենական կազմակերպությունների անդամներ, ինչպես նաեւ մտավորականներ եւ ուսանողներ: «գորշ գայլերն» ակտիվ մասնակցություն են ունեցել նաեւ աջ եւ ձախ ուժերի փողոցային բախումներին։ Խմբավորման անդամներին են վերագրվում Ստամբուլի Թաքսիմ հրապարակում մայիսմեկյան ցույցի գնդակահարությունը (1977), Ստամբուլի համալսարանի վրա հարձակումը (1978), Անկարայում կոմունիստական բանվորական կուսակցության անդամ յոթ ուսանողների սպանությունը (1978), ալեւիների(կրոնական համայնք) հետ բախումը՝ 1978ին, որի հետեւանքով զոհվել է 100-ից ավելի մարդ։ Ըստ որոշ գնահատականների՝ 1975-1990 թվականներին «գորշ գայլերի» զոհ է դարձել ավելի քան 5 հազար մարդ։ Խմբավորումը գործել է նաեւ արտերկրում։ Մասնավորապես, 1981 թ-ի մայիսի 13-ին «գորշ գայլերի» ակտիվիստ Մեհմեթ Ալի Աղջայի կողմից Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի դեմ իրականացված մահափորձը դարձել է այդ կազմակերպության հետ կապված ամենաաղմկոտ ակցիան: 1980-ի ռազմական հեղաշրջումից հետո եւ ազգային գործողությունների կուսակցությունը, եւ «գորշ գայլեր» կազմակերպությունը որոշ ժամանակ նույնիսկ արգելված էին, եւ նրանց անդամներից շատերը ձերբակալվեցին կամ փախան երկրից:
«Սկզբունքորեն այդ ժեստի ցուցադրումը (գայլի դեմքով ականջները) հենց նեոնացիոնալիստական շարժման պանթուրքիստական կուսակցության նշանն է։ Այս կուսակցությունը միշտ նեոֆաշիստական է եղել։ «Բոզքուրտ» կուսակցությունը ստեղծվել է 70-ական թվականներին, այն ժամանակ ուներ շուրջ 200 000 անդամ, որոնք ռազմական գործի վերապատրաստում էին անցնում.. Այն ստեղծվել է, որպեսզի հարվածներ հասցնի ներքին ուժերին, այսինքն՝ սեփական «ձախերին», ինչը, պետք է խոստովանել, բավականին արդյունավետ է արել։ Այդ տարիներին՝ 80-ականների պետական հեղաշրջումից առաջ, Թուրքիայում օրական երկու կողմից սպանվում էր մոտ 20-25 մարդ», – պատմում է թուրքագետ, Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի առաջատար գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաեւսկին։ Խմբավորման զինյալներն իրենց մասին հայտարարել են բազմաթիվ զինված հակամարտություններում։ Այսպես, 2022 թ-ի հոկտեմբերին Ուկրաինայի զինված ուժերի շարքերում կռվող Ադրբեջանի քաղաքացի Մահոմեդ Ջաֆարովը հայտարարեց Ղրիմի թաթարների, ադրբեջանցիների, ուզբեկների եւ թյուրքական ժողովուրդների այլ ներկայացուցիչներից «թյուրքական լեգեոնի» ստեղծման մասին։
Ղարաբաղյան առաջին պատերազմում նրանք աջակցում էին Ադրբեջանին, իսկ առաջին չեչենական պատերազմում, ըստ որոշ տվյալների, կռվում էին անջատողականների կողմից։ Եվրոպայում եւ Հյուսիսային Կիպրոսում թուրքական սփյուռքից բացի, կազմակերպությունը սերտորեն համագործակցում է Չինաստանում եւ Ռուսաստանում արգելված «արեւելյան Թուրքեստանի իսլամական կուսակցության» ույղուր զինյալների հետ, որոնք իրենց ցանցերը տարածել են հենց Թուրքիայում եւ նրա կողմից գրավված Սիրիայի շրջաններում: Թուրքիայի իշխանությունների աջակցությամբ «գորշ գայլերն» ակտիվ մասնակցություն են ունեցել այդ երկրում քաղաքացիական պատերազմին՝ աջակցելով թուրքամետ գրոհայիններին։ Այսպես, ազգայնական Ալփարսլան Չելիքը, որը 2015-ի նոյեմբերին Սիրիայում խոցել էր ռուսական Սու-24Մ-ը, «գայլերի» կողմնակից էր։ Ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ բարդացման հանգեցրած միջադեպի արդյունքում գնդակահարվել է ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմական օդաչու Օլեգ Պեշկովը: 2015-ին «գորշ գայլերը» Էրդողանի ընդդիմությունից վերջնականապես անցան նրա մերձավոր դաշնակիցների ճամբար, ինչն իրականություն դարձավ այն բանից հետո, երբ Թուրքիան, հեռանալով «զրո խնդիր հարեւանների հետ» հայեցակարգից, սկսեց ագրեսիվ արտաքին քաղաքականություն վարել՝ իրականացնելով այսպես կոչված «մեծ թուրանի» հայեցակարգը։
«Գորշ գայլերի» առաջնորդ Դեւլեթ Բահչելին Էրդողանին ռեզոնանսային քարտեզ է նվիրել, որտեղ ռուսական որոշ շրջաններ Չինաստանի Սինցզյան-Ույղուրյան ինքնավար օկրուգի հետ միասին մտնում են «թյուրքական աշխարհ»: Թուրքիայի միջոցներով կառուցված եւ կրոնի հարցերով թուրք-իսլամական միության (DITIB) միասնական կառավարման ներքո գտնվող հարյուրավոր մզկիթներից բաղկացած եվրոպական հսկայական ցանցը հսկայական վտանգ է ներկայացնում հին աշխարհի խարխուլ քաղաքակրթության համար: DITIB մզկիթներ եւ ենթակառուցվածքներ կան գրեթե յուրաքանչյուր նշանակալի գերմանական քաղաքում՝ Բեռլինից մինչեւ Աախեն: Նման մզկիթներ այսօր կան Եվրամիության գրեթե յուրաքանչյուր երկրում։ Այս մզկիթներում նամազներն ու քարոզները, որպես կանոն, իրականացվում են թուրքերենով կամ որոշակի համայնքի գերիշխող լեզվով։ Այդ մզկիթներից ամենամեծը բացել է անձամբ Էրդողանը։ Թուրքիան Եվրոպայում ունի նաեւ հիանալի կազմակերպված մարտական խմբերի ցանց, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են փոխարինել Եվրոպայի երկրների ոստիկանական կառույցներին եւ կազմակերպել իրավակարգի պահպանում, եթե գոյություն ունեցող եվրոպական ինստիտուտներն այս կամ այն պատճառով դադարեն կատարել իրենց պարտականությունները։ Սրանք այն «գորշ գայլերն» են, որոնց ժեստը ցույց են տվել հազարավոր թուրք երկրպագուներ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղի ժամանակ։
«Միասնական կառավարմամբ միավորված մզկիթների ճյուղավորված ցանցը, ազգայնական ուղղվածության շարժման (գորշ գայլեր) լավ զինված ջոկատների հետ միասին, միանգամայն ունակ է Եվրոպայում գլոբալ աշխարհաքաղաքական ճգնաժամի պայմաններում հավակնել նրան, որ փուլ առ փուլ իր ձեռքում կենտրոնացնի իշխանությունը բոլոր մակարդակներում առնվազն առանձին վերցրած երկրներում, առաջին հերթին Գերմանիայում, Բելգիայում եւ Նիդեռլանդներում, որտեղ DITIB-ի եւ թուրքական համայնքների դիրքերը չափազանց ուժեղ են։ Իսկ դա նշանակում է՝ լուրջ մրցակցություն կազմել անգլո-սաքսոնական կամ եվրոպական պրոտեկտորատի ցանկացած այլ նախագծի համար, եթե այդպիսին երբեւէ սկսի կյանքի կոչվել», – նշում են Մերձավոր Արեւելքի ինստիտուտի վերլուծաբանները Исторический шанс для президента Турции Р.Т. Эрдогана или фактор исламских общин в возможном геополитическом кризисе в Европе | Институт Ближнего Востока (iimes.ru)։ 2020ի աշնանը Ֆրանսիայում «գորշ գայլեր» խմբավորումը ներառել են արգելվածների ցանկում, այդ օրինակին հետեւել են նաեւ Եվրոպայի մի շարք այլ պետություններ։ Արմատական թուրք ազգայնականների գործունեությունն արգելելու կոչերը պարբերաբար հնչում են Բունդեսթագում։ Չնայած «գորշ գայլերի» թիվը եվրոպական խոշորագույն երկրի տարածքում հասել է 11 հազարի, սակայն Գերմանիան դեմ է նման որոշմանը՝ վկայակոչելով ինչ-որ իրավական խոչընդոտներ։ Եվ ահա վերջերս հայտնի դարձավ, որ հյուսիս-գերմանական Բրեմենը դարձել է առաջինը, որն ամբողջությամբ արգելել է ձեռքի ժեստը, որը նախատեսված է դասարանում լռության կոչ անելու համար, քանի որ այն զգալի նմանություն ունի ծայրահեղ աջ թուրք ծայրահեղականների ժեստի հետ Fascismos: Los Lobos Grises, la extrema derecha prohibida en Francia y ramificada por toda Europa | Público (publico.es) "Серые волки": депутаты призывают к запрету (aussiedlerbote.de) Telegram։
2022 թ-ի մարտի 23-ին Անկարայում Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը, արդեն գրել էինք, Եվրամիությունից պահանջել է, ոչ ավել, ոչ պակաս, վերսկսել այդ կազմակերպությանը իր երկրի անդամակցության շուրջ բանակցությունների գործընթացը։ Եվ դա՝ ուկրաինական ճգնաժամին նվիրված ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի նախօրեին։ Բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում, իր սովորական լկտի ձեւով, թուրք առաջնորդը աստանտարարել է․ «Մենք ակնկալում ենք՝ ԵՄ-ն առանց որեւէ ցինիկ հաշվարկների կվերսկսի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները եւ բանակցություններ կսկսի մաքսային միության շուրջ»: Որտեղի՞ց է նման հաստատակամությունը, որը շատ չի տարբերվում լկտիությունից։ Այստեղ արկղը բացվում է շատ պարզ. Վերահսկելով լայնածավալ հետախուզական ցանցերը Եվրոպայում, այդ թվում՝ «գորշ գայլերի» զինված կազմավորումները՝ Էրդողանը, պատկերավոր ասած, բռնել է Եվրամիության կոկորդից։ Կարելի է ենթադրել՝ ֆուտբոլի առաջնության միջադեպերը, որոնց ընթացքում «գորշ գայլերի» ուժի տեսողական ցուցադրություն է անցկացվել, հետախուզական պայքար են դարձել։ Եվրոպայում դա շատ լավ հասկացան, բայց սահմանափակվեցին միայն մեկ թուրք խաղացողի որակազրկմամբ։ «գորշ գայլերի» ստվերը կախված է Եվրոպայի գլխին։ Հին աշխարհի դեգրադացվող «քաղաքակրթությունը» կարող է վերանալ թուրք ազգայնականների ճնշման տակ, ճիշտ այնպես, ինչպես 15-րդ դարում թուրքերի հարվածների տակ ընկան երբեմնի հզոր Բյուզանդական կայսրության մնացորդները։
Վլադիմիր Պրոխվատիլով
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի