Յըլդըրըմ Թուղրուլ Թյուրքեշն ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ։ Այս մասին նշված է X-ում ԵԽԽՎ-ի պաշտոնական միկրոբլոգում։
«Շնորհավորում ենք Յըլդըրըմ Թուղրուլ Թյուրքեշին, նա Թուրքիայից հենց նոր է ընտրվել որպես վեհաժողովի նոր փոխնախագահ»,-ասված է գրառման մեջ։
Թուղրուլ Թյուրքեշը Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) անդամ է, «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) հիմնադիր Ալփարսլան Թյուրքեշի որդին։
«Գորշ գայլեր» կազմակերպությունը ստեղծվել է գնդապետ Ալփարսլան Թյուրքեշի կողմից 1960-ականների վերջին՝ որպես MHP-ի կիսառազմական թեւ։ Ալփասլանը եղել է նաև 1960 թվականի մայիսի 27-ի զինվորական հեղաշրջման կազմակերպիչներից մեկը։