|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կոալիցիա կազմած «գորշ գայլերի» քաղաքական միավորման՝ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին անդրադարձել է Միջերկրականի արևելյան ջրերում Հունաստանի հետ աճող լարվածությանը՝ կապված թուրքական որոնողական աշխատանքների և բացառիկ տնտեսական գոտիների սահմանազատման հետ։
Բահչելին օրերս Հունաստանի և Եգիպտոսի միջև Միջերկրականում բացառիկ տնտեսական գոտիների սահմանազատման վերաբերյալ կնքված պայմանագիրն անվանել է «անբարոյական խաբեություն»։
Բահչելին Հունաստանի գործողություններն անվանել է թշնամական և սպառնացել է, որ «թուրք ազգը գիտի, թե ինչպես վարվել թշնամու հետ»։
«Թուրք ազգի հետ կատակ չեն անում։ Մեր ոտքի տակ ընկնողի վերջաբանը ճզմվելն է», - նշել է ազգայնական գործիչը։