կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-25 13:28
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չավուշօղլուի ժեստը սթափեցնող կոչ էր հայ ժողովրդին․ Գեղամ Նազարյանը Իջևանից երթով գալիս է Երևան

Չավուշօղլուի ժեստը սթափեցնող կոչ էր հայ ժողովրդին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, ով Իջևանից քայլերթով շարժվում է Երևան։

Հիշեցնենք, որ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ,  ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտնել էր, որ Իջևանից Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները կսկսեն իրենց երթը դեպի Երևան, քանի որ զանգն արդեն հնչել է՝ եկել է գործելու ժամանակը։ Առաջիկայում նման երթեր կմեկնարկեն Հայաստանի այլ մարզերից ևս։ Սաղաթելյանը նաև տեղեկացրել էր, որ մի քանի օր անց տարբեր ուղղություններով Երևան ժամանած մեր հայրենակիցներին իրենք կդիմավորեն մայրաքաղաքի սրտում։ Իսկ մինչ այդ ընդդիմությունը Երևանում կիրականացնի ամենօրյա իրազեկման երթեր։

Մանրամասն՝ տեսանյութում․