կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-25 13:56
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ստեղ ադրբեջանական տարածքներ չկան․ Գառնիկ Դանիելյանը Իջևանից երթով շարժվում է Երևան

Ստեղ ադրբեջանական տարածքներ չկան՝ ըստ Yerkir.am-ի ասաց Իջևանից քայլերթով Երևան շարժվող՝ ՀՅԴ Տավուշի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը։

Այս պայքարը նաեւ մեր հավատքի պայքարն է, քանի որ այսօր մեր եկեղեցու դերն ու նշանակությունը որոշ շրջանակներ ուզում են իջեցնել. հավատքը մեր հենասյունն է` նշեց նա:

«Մեր պայքարը եւ Արցախի համար է, եւ Տավուշի հողերի համար է, որ ոմանք համարում են ադրբեջանական տարածքներ: Չեն հասկանում, որ այստեղ ադրբեջաբնական տարածքներ չկան, չի կարող 5 հազար տարվա պատմություն ունեցող ազգը այստեղ ունենա ադրբեջանական տարածքներ: Այստեղ մեր հողերն են: Մենք առաջ էլ հայտարարում էինք, որ այդ հողերի հետ կապված խնդիր է լինելու, բայց մարդիկ թմբիրի մեջ էին, այդքան չէին հավատում, որ վտանգը մոտ է, բայց հիմա հասկացել են, որ այսօր կարող  է լուրջ խնդիր առաջանալ, եթե որեւէ մեկի մտքով անցնի այդ տարածքներն Ադրբեջանին տալ: Եթե այդպիսի ծրագիր լինի՝ հարակից գյուղերը կդատարկվեն, որեւէ հայ մարդ չի կարող ապրել»,-ասաց նա՝ հստակեցնելով, որ խոսքը մասնավորապես Այգեհովիտ, Ազատամուտ գյուղերի մասին է:

Մեր պայքարը նաեւ դրա համար է, նշեց Գառնիկ Դանիելյանը, պատահական չէ, որ մենք սահմանից սկսեցինք մեր երթը, մենք հա՛մ Արցախի կողքին ենք կանգնած, հա՛մ այդ տարածքների:

Հիշեցնենք, որ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ,  ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտնել էր, որ Իջևանից Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները կսկսեն իրենց երթը դեպի Երևան, քանի որ զանգն արդեն հնչել է՝ եկել է գործելու ժամանակը։ Առաջիկայում նման երթեր կմեկնարկեն Հայաստանի այլ մարզերից ևս։ Սաղաթելյանը նաև տեղեկացրել էր, որ մի քանի օր անց տարբեր ուղղություններով Երևան ժամանած մեր հայրենակիցներին իրենք կդիմավորեն մայրաքաղաքի սրտում։ Իսկ մինչ այդ ընդդիմությունը Երևանում կիրականացնի ամենօրյա իրազեկման երթեր։

Մանրամասն՝ տեսանյութում․