Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիլյոն դատապարտել է Մոնտեվիդեոյում հայերին ցուցադրած՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի ազգայնական ժեստը. հայտնում է El Pais-ը:
Ֆրանցիսկո Բուստիլյոն Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ ասել է, որ Ուրուգվայը հիշատակը հարգող երկիր է, խաղաղության և ապագային ձգտող երկիր։
«Մեր երկիրը նախընտրում է հաշտությունը առճակատման դեպքում։ Մենք քարոզում ենք փոխըմբռնում, հանդուրժողականություն և հույս ունենք, որ նրանք, ովքեր այցելում են խաղաղության և հանդուրժողականության այս երկիր, նույնը կանեն։ Ես մերժում և դատապարտում եմ ցանկացած վիրավորական պահվածք կամ ժեստ, որը ենթադրում է ֆիզիկական կամ հոգեկան բռնություն»,- ասել է Բուստիլյոն՝ նկատի ունենալով Չավուշօղլուի ազգայնական ժեստը։
Հիշեցնենք, որ հայ ցուցարարների վանկարկումներին ի պատասխան, Չավուշօղլուն «գորշ գայլեր» ազգայնամոլների հայտնի ժեստն էր ցույց տվել, դրանից հետո Ուրուգվայի ԱԳՆ էր կանչվել Թուրքիայի դեսպանը: