Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը Իջևանից ֆեյսբուքյան ուղիղ եթերում տվել է դեպի Երևան քայլերթի մեկնարկը՝ հայտնում է Yerkir.am-ը։
Բազմաթիվ իջևանցիների հետ պատրաստվում ենք քայլել դեպի Երևան, ասաց նա, ու հիմնավորեց, որ հենց այդ հատվածից են քայլում, որովհետև դա այն տարածաշրջանն է, որ Երևանը կապում է Բերդի, Նոյեմբերիյանի տարածաշրջանների, ինչպես նաև դեպի Ղազախ և Թբիլիսի տանող ճանապարհներին։
Եվ, ցավոք սրտի, Հայաստանում այսօր նստած են մարդիկ, որոնք ցանկություն ունեն այս հատվածի մի զգալի մասը նվիրել Ադրբեջանին՝ ասաց Գեղամ Նազարյանը։
Հիշեցնենք, որ ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտնել էր, որ առավոտյան 11։00-ին Իջևանից Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները կսկսեն իրենց երթը դեպի Երևան։ «Սիրելի հայրենակիցներ, մենք հայտարարել ենք, որ զանգն արդեն հնչել է, եկել է գործելու ժամանակը։ Առաջիկայում նման երթեր կմեկնարկեն Հայաստանի այլ մարզերից ևս։ Մի քանի օր անց մենք տարբեր ուղղություններով Երևան ժամանած մեր հայրենակիցներին կդիմավորենք մեր մայրաքաղաքի սրտում։ Իսկ մինչ այդ մենք Երևանում կիրականացնենք ամենօրյա իրազեկման երթեր։
Մանրամասն՝ տեսանյութում․