|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ադրբեջանի Միլի մեջլիսի այսօրվա նիստում պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան առաջարկել է ստեղծել Հայաստանի հետ հարաբերությունների հանձնաժողով։
Ադրբեջանցի պատգամավորի խոսքով՝ «հայերն իրենք արդեն խոստովանում են, որ առանց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու Հայաստանը չի կարող զարգանալ, և Ադրբեջանը պետք է օգտվի դրանից» (նկատի ունի Փաշինյանի ու նրա հակահայ վարչախմբի հայտարարությունները):
«Մենք պետք է ակտիվացնենք մեր աշխատանքը Հայաստանի խորհրդարանի հետ։ Խորհրդարանում այս ուղղությամբ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն կա։ ԱՊՀ տարածքում մենք Հայաստանի հետ գործում ենք 5 հարթակներում. ոչ կառավարական կազմակերպությունները պետք է ակտիվացնեն նախագծերը Հայաստանում ՈԿԿ-ների հետ, առաջարկներ ներկայացնեն հանրությանը։ Մենք պետք է սկսենք աշխատել հայ հասարակության հետ՝ առանց միջնորդների»,- ասել է Մուստաֆան: