կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-02 13:59
Քաղաքական

Խորհրդարան, որը խանգարում էր Ադրբեջանի նախագահին. Միլի Մեջլիսն ինքնալուծարվեց

Խորհրդարան, որը խանգարում էր Ադրբեջանի նախագահին. Միլի Մեջլիսն ինքնալուծարվեց

Ադրբեջանի Միլի Մեջլիսը (Խորհրդարանը) դեկտեմբերի 2-ին հատուկ նիստի ընթացքում հայտարարել է ինքնալուծարման մասին. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է minval.az-ը:

Խոսնակ Օգտայ Ասադովն իր խոսքում նշել է, որ «նախագահի կողմից անցկացված կառուցվածքային բարեփոխումները նոր փուլ են մտել»: Նրա պնդմամբ՝ հասարակությունը ողջունում է այդ բարեփոխումները:

Ասադովը մանրամասնել է նաև, որ ПЕА-ի անդամները, որոնք խորհրդարանում մեծամասնություն են կազմում, դիմել են Միլի Մեջլիսին՝ կապված խորհրդարանի լուծարման, ինչպես նաև արտահերթ ընտրությունների անցկացման հետ:

«Ըստ Սահմանադրության՝ Միլի Մեջլիսն իրավունք ունի դիտարկել ու քննարկել այդ հարցը: Նոր մարտահրավերները, հասարակության սպասելիքներն ու այլ գործոններ անհրաժեշտություն են ստեղծել օրենսդրական իշխանությունում բարեփոխումների խորացման, խորհրդարանի թարմացման համար»,- նշվում է գերատեսչության կողմից տարածված հաղորդագրության մեջ:

Այնուհետև իշխող կուսակցության քարտուղարի տեղակալ, պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը կկարդա երկրի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված դիմումը՝ խորհրդարանի լուծարման և արտահերթ ընտրությունների նշանակման վերաբերյալ:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ադրբեջանում խորհրդարանը ցրելու և նոր ընտրություններ անցկացնելու որոշում է կայացվել: