Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրային խորհուրդն առաջարկում է ստեղծել ՀՀ վարչապետին առընթեր Սևանա լճի աղտոտման խնդրով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով: Այս մասին հուլիսի 25-ին տեղի ունեցած քննարկման ընթացքում հայտնեց խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
«Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն Յուրի Ջավադյանն էլ իր հերթին նշեց, որ ջրի աղտոտումը պայմանավորված է մի քանի պատճառներով:
«Սևանա լճում ծաղկել են ջրիմուռները, որովհետև ազգովի աղտոտում ենք Սևանն, առանց հաշվի առնելու, որ մեզ համար շատ գնահատված բնության հրաշալիք է: Բավական մեծ չափերի է հասնում ափերում տեղակայված 2400 կազմակերպություններից, որոնց մեջ հյուրանոցներ են, հանգստի տներ, ռեստորաններ, որոնցից 300-ը մշտական գործող են, դրանց կողմից աղտոտումը: Որոշել ենք այդ հաստատությունների հաշվին մաքրման կայաններ տեղադրել նշված վայրերում»,- ասաց նա:
Նրա խոսքով` Ճապոնիայից բերվել է ցեոլիտ նյութը, որով այնտեղ պայքարում են ջրիմուռների ծաղկման դեմ, այժմ ընթանում են այդ նյութի փորձարկումները:
«Այստեղ այդ նյութերի մեծ արտադրություն ունենք: Սկսել ենք այդ նյութերի փորձարկումները, թե ինչ ազդեցություն կունենա կենդանական աշխարհի վրա»,- նշեց Ջավադյանը:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությանպետ Էդգար Փիրումյանն ընդգծեց, որ իրենց իրականացված վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ներկայումս ջրիմուռների ծաղկումն ավարտված է:
«Ջրիմուռների ծաղկումն ավարտված է. դա վկայում է այն, որ 20 մետր խորության վրա ֆոսֆորի առկայություն չի արձանագրվել»,- նշեց Փիրումյանը:
Նրա խոսքով` Սևանա լճի արտասովոր գույնը պայմանավորված է նրանով, որ ջրիմուռների ծաղկման շրջանից հետո անջատվում է կալցիում, որը ածխաթթու գազի հետ շփումից հետո տալիս է այդ պղտոր գույնը: