|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Հայաստանի խորհրդարանը, ի պատասխան Ադրբեջանի Միլի մեջլիսի նոյեմբերի 8-ի հայտարարության, նոր հայտարարությամբ հանդես կգա: Հայտարարության հեղինակներն ընդդիմադիր խմբակցություններն են.
«Ընդդիմադիր խմբակցություններն առաջիկայում հանդես են գալու ՀՀ ԱԺ-ի հայտարարության նախագծով, որն անդրադառնալու է բանակցային գործընթացին և նոյեմբերի 8-ին Ադրբեջանի Միլի մեջլիսի կողմից ընդունված հայտարարությանը»: «Փաստինֆո»-ին այս մասին հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Նա այս պահին չցանկացավ այլ մանրամասներ հայտնել, միայն նշեց, որ նախագիծը դեռ ամբողջությամբ պատրաստ չէ, մշակման փուլում է:
Հարցին՝ նախագիծն ԱԺ արտահերթ նիստո՞վ է քննարկվելու, Մանուկյանն ասաց.
«Ձևաչափը կորոշենք»,-ասաց Մանուկյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի Միլլի Մեջլիսը հայտարարություն էր ընդունել նոյեմբերի 8-ին, որով մի շարք կեղծ մեղադրանքներ էր հասցեագրել Հայաստանին՝ այսպես ասած կոչ անելով հայկական կողմին ճիշտ գնահատել ստեղծված «պատմական հնարավորությունը»։
Աղբյուր` Փաստինֆո